Արցախի Հանրապետության Ազգային ժողով

From Wikipedia, the free encyclopedia

Արցախի Հանրապետության Ազգային ժողով
Remove ads

Արցախի Հանրապետության Ազգային ժողով (նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողով), Արցախի օրենսդիր իշխանության բարձրագույն մարմինն է։ Ազգային ժողովն ընտրվում է հինգ տարի ժամկետով։ 2020 թվականի մայիսի 21-ից ընտրվեց Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովը։

Արագ փաստեր Արցախի Ազգային Ժողով Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Ազգային Ժողով, Տեսակ ...

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը կազմված է 33 պատգամավորից, որից 22-ը ընտրվում են համամասնական, 11-ը՝ մեծամասնական ընտրակարգով։ ԱԺ անցնելու համար նախատեսված է գերազանցել ընտրաձայների 5 տոկոսը։ Խորհրդարանում ստեղծվել ու վերակազմավորվել են այլ խորհրդարանների հետ ունեցած բարեկամական խմբերը. Արցախի Հանրապետություն-Լիտվայի Հանրապետություն բարեկամական խումբ, Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան բարեկամական խումբ, «Ղարաբաղ-Ֆրանսիա» Բարեկամության շրջանակ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողով։

Remove ads

Պատմություն

2017 թվականի սահմանադրական հանրաքվեից հետո, սահմանադրության համաձայն, Ազգային ժողովի բոլոր անդամներն ընտրվում են հինգ տարի ժամկետով ՝ համամասնական ընտրակարգով[1]։

I գումարման Ազգային Ժողով (Գերագույն Խորհուրդ)

Ի կատարումն 1991թ. դեկտեմբերի 10-ի Անկախության հանրաքվեում ժողովրդի կամքի արտահայտության, 1991թ. դեկտեմբերի 28-ին անց են կացվել ԼՂՀ  պետական իշխանության բարձրագույն մարմնի՝ ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի ժողովրդական պատգամավորների ընտրություններ։

Հիմնականից բացի՝ 1992թ. հունվարի 11-ին  անց են կացվել  լրացուցիչ ընտրություններ։ Հաշվի առնելով, որ  ոչ բոլոր ընտրատարածքներում են ընտրվել պատգամավորներ՝ ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տարբեր ժամկետներում՝ ընդհուպ մինչև 1994 թվականի հուլիսի 3-ը, անց է կացրել նոր ընտրություններ։

Մանրամասն տեղեկատվություն Խմբակցություն, Նստատեղ ...

II գումարման Ազգային Ժողով

1995 թ․ ապրիլի 30-ին անցկացվեցին Արցախի Հանրապետության Խորհրդարանի ընտրությունները, որոնք կազմակերպվել են մեծամասնական ընտրակարգով։ Ընտրությունները տեղի են ունեցել 33 ընտրատարածքից 31-ում, իսկ 2-ում՝ պատգամավորության մեկական թեկնածուների ինքնաբացարկի պատճառով չկայացան։ Արցախի Հանրապետության ԿԸՀ 1995 թ․ մայիսի 5-ի նիստի որոշմամբ գրանցվեց 23 պատգամավոր։

1995 թ․ հունիսի 30-ին 5 ընտրատարածքում անց են կացվել նոր ընտրություններ։

III գումարման Ազգային Ժողով

2000 թվականի հունիսի 18-ին տեղի են ունեցել Արցախի Հանրապետության 3-րդ գումարման Ազգային ժողովի  ընտրությունները։

Մանրամասն տեղեկատվություն Խմբակցություն, Նստատեղ ...

IV գումարման Ազգային Ժողով

2005 թվականի հունիսի 19-ին անց են կացվել Արցախի Հանրապետության 4-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները` համամասնական և մեծամասնական ընտրակարգերով։ Մեծամասնական ընտրակարգով անցկացված ընտրությունները կայացել են բոլոր 22 ընտրատարածքում։

Մանրամասն տեղեկատվություն Խմբակցություն, Նստատեղ ...

V գումարման Ազգային Ժողով

2010 թվականի մայիսի 23-ին անց են կացվել Արցախի Հանրապետության 5-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները` համամասնական և մեծամասնական ընտրակարգերով սահմանված պատգամավորական տեղերի նոր քվոտաներով. 17 համամասնական և 16 մեծամասնական հարաբերակցությամբ (նախորդ ընտրությունների քվոտաները կազմում էին համապատասխանաբար 11 և 22)։

Մանրամասն տեղեկատվություն Խնբակցություն, Նստատեղ ...

VI գումարման Ազգային Ժողով

ԼՂՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները, համամասնական և մեծամասնական ընտրակարգերով սահմանված   պատգամավորական տեղերի նոր քվոտաներով՝ 22 համամասնական և 11 մեծամասնական հարաբերակցությամբ, տեղի են ունեցել 2015թ. մայիսի 3-ին։

Մանրամասն տեղեկատվություն Խմբակցություն, Նստատեղ ...

VII գումարման Ազգային Ժողով

2020 թվականի մայիսի 21-ին տեղի են ունեցել ԼՂՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի  ընտրությունները։

Մանրամասն տեղեկատվություն Խմբակցություն, Քվեարկել ...
Remove ads

Խմբակցություններ

7-րդ գումարման Ազգային ժողովում կազմավորվել է 5 խմբակցություն[2]

Հանձնաժողովներ

Արցախի ներկայիս խորհրդարանում գործում է 7 հանձնաժողով՝

  • պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի,
  • արտաքին հարաբերությունների,
  • պետական-իրավական հարցերի,
  • սոցիալական և առողջապահության հարցերի,
  • արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի,
  • ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի,
  • գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads