Արևահարություն
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Արևահարություն, գլխի վրա արևի ճառագայթների անմիջական, երկարատև ազդեցության հետևանքով առաջացած ծանր հիվանդագին դրություն։ Արևահարության ժամանակ ուղեղի թաղանթների և ուղեղանյութի անոթները լայնանում են, լցվում արյունով։ Առաջ է գալիս ուղեղի այտուց, երբեմն՝ արյունազեղումներ, որոնց հետևանքով խանգարվում է կենտրոնական նյարդային համակարգի համապատասխան կենտրոնների գործունեությունը։

Մանկահասակ և կուրծք ուտող երեխաներն ավելի խոցելի են արևահարության նկատմամբ, քանի որ նրանց գաղտունը դեռևս բաց է, գանգի ոսկրերը բարակ են, մաշկը և մազերը՝ ավելի նուրբ։ Ճաղատ, բարակ և նոսր մազերով մարդիկ նույնպես խոցելի են արևահարության նկատմամբ։ Արևահարության նշաններն ի հայտ են գալիս արևի ճառագայթների ներգործությունից անմիջապես հետո կամ մի քանի ժամ անց, հաճախ՝ գիշերը։
Remove ads
Նշաններ
- մարմնի ջերմաստիճանի բարձրացում (39 °C և ավելի),
- դեմքի և պարանոցի մաշկի կարմրություն և չորություն,
- գլխացավ,գլխապտույտ,
- թուլություն,
- անհանգստություն, գրգռվածություն,
- աղմուկ ականջներում,
- արյունահոսություն քթից,
- սրտխառնոց, փսխում,
- գիտակցության խանգարումներ։
Առաջին օգնություն
- Տեղափոխեք տուժածին հով, ստվերոտ վայր,
- Օգնեք տուժածին ընդունել հարմար դիրք,
- Տուժածի գլխին դրեք սառը թրջոցներ, ծածկեք նրան խոնավ սավանով,
- Արձակեք ճնշող կապերը և թեթևացրեք հագուստը,
- Եթե տուժածը գիտակից է, տվեք սառը, քաղցր հեղուկներ։ Անհրաժեշտության դեպքում ահազանգեք շտապ օգնություն,
- Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն։
Մարմնի արձագանքը միջավայրի բարձր ջերմաստիճանին
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads