Վեց հայկական նահանգներ
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Վեց հայկական նահանգներ կամ վեց հայկական վիլայեթներ (օսման.՝ ولايت سته Vilâyat-ı Sitte, թուրքերեն՝ Altı Ermeni ili) գերակշռող կամ հիմնականում հայկական բնակչություն ունեցող Օսմանյան կայսրության վեց վիլայեթների ընդհանուր անվանումը։

Տերմին
«Վեց վիլայեթները» («Վեց հայկական նահանգներ») դիվանագիտական տերմին էր, որը բնորոշվում էր Օսմանյան կայսրության՝ հայերով բնակեցված տարածքները։ Ռուս և եվրոպացի դիվանագետները հաճախ են հիշատակել դրանք Սան Ստեֆանոյի պայմանագրի մշակման և 1878 թվականի Բեռլինի կոնգրեսի ժամանակ[1]։
Բնակչություն
Էթնիկ խմբեր
Օսմանյան կայսրության նահանգներում ազգությունների վիճակագրական վերլուծություն, որն իրականացրել է Պոլսո Հայոց պատրիարքը 1912 թվականին[2][3].
Էթնիկ խմբեր | Բիթլիս | Դիարբեքիր | Էրզրում | Խարբերդ | Սիվաս | Վան | Ընդհանուր | % |
Հայեր | 180 000 | 105 000 | 215 000 | 168 000 | 165 000 | 185 000 | 1 018 000 | 38,9 |
Թուրքեր 1 | 48 000 | 72 000 | 265 000 | 182 000 | 192 000 | 47 000 | 806 000 | 30,8 |
Քրդեր 2 | 77 000 | 55 000 | 75 000 | 95 000 | 50 000 | 72 000 | 499 000 | 19,1 |
Այլ 3 | 30 000 | 64 000 | 48 000 | 5 000 | 100 000 | 43 000 | 290 000 | 11.1 |
Ընդհանուր | 382 000 | 296 000 | 630 000 | 450 000 | 507 000 | 350 000 | 2 615 000 | 100 |
1 այդ թվում ղզլբաշներ, 2 ներառյալ զազաները, 3 ասորիներ (նեստորականներ, Ասորական ուղղափառ եկեղեցու հետևորդներ, քաղդեացիներ), չերքեզներ, հույներ, եզդիներ, պարսիկներ, լազեր, գնչուներ | ||||||||
Պաշտոնական վիճակագրություն
1914 թվականին օսմանյան բնակչության պաշտոնական վիճակագրությունը, որը հիմնված է ավելի վաղ մարդահամարի վրա, նվազեցրել է էթնիկ փոքրամասնությունների, այդ թվում՝ հայերի թիվը[4]․
Էթնիկ խմբեր | Բիթլիս | Դիարբեքիր | Էրզրում | Խարբերդ | Սիվաս | Վան | Ընդհանուր | % |
Մուսուլմաններ | 309 999 | 492 101 | 673 297 | 446 376 | 939 735 | 179 380 | 3 040 888 | 79,6 |
Հայեր | 119 132 | 65 850 | 136 618 | 87 862 | 151 674 | 67 792 | 628 928 | 16,5 |
Այլ | 44 348 | 4 020 | 5797 | 4 047 | 78 173 | 11 969 | 148 354 | 3.9 |
Ընդհանուր | 473 479 | 561 971 | 815 712 | 538 285 | 1,169,582 | 259 141 | 3 818 170 | 100 |
Խոշոր քաղաքներ
Remove ads
Տես նաև
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads