Աֆյոնքարահիսարի մարզ

From Wikipedia, the free encyclopedia

Աֆյոնքարահիսարի մարզmap
Remove ads

Աֆյոնքարահիսարի մարզ (թուրքերեն՝ Afyonkarahisar ili), վարչական միավոր Թուրքիայի արևմուտքում՝ Եգեյան տարածաշրջանում։

Արագ փաստեր Աֆյոնքարահիսարի մարզթուրքերեն՝ Afyonkarahisar ili, Երկիր ...
Remove ads

Աշխարհագրություն

Աֆյոնքարահիսարի մարզը գտնվում է Փոքր Ասիայի արևմուտքում, բոլոր կողմերից սահմանակցում է հետևյալ մարզերով. Քյութահյա (հյուսիս-արևմուտք), Ուշաք (արևմուտք), Դենիզլի (հարավ-արևմուտք), Բորդուր (հարավ), Ըսփարթա (հարավ-արևելք), Քոնյա (արևելք), Էսքեշեհիր (հյուսիս)։

Տարածքում գտնվում են Մեծ Մենդերես (Եգեյան ծովի ավազան) և Սաքարյա (Սև ծովի ավազան) ակունքները։ Մեծ մասը մտնում է Աքշեհիր աղի անհոսք լճի ավազանի մեջ։

Remove ads

Պատմություն

Մարզի տարածքը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից։ Այստեղ առաջին բնակավայրերը կառուցվել են մ.թ.ա. 2-րդ հազարամյակի ընթացքում՝ խեթերի, ապա նրանց հաջորդ լիդիացիների և փռյուգիացիների կողմից։ Մ.թ.ա. 1-ին հազարամյակում այստեղ իրենց գերիշխանությունն են հաստատել մարերը, ապա և պարսիկները։ Վերջիններին հաղթելով՝ Ալեքսանդր Մակեդոնացին այստեղ կառուցել է Նիկոպոլիս (հաղթանակի քաղաք) բնակավայրը։ Դրանով սկսել է տեղի հունականության, ապա բյուզանդական դարաշրջանը, որը տևել է մոտ 1.5 հազարամյակ (մ.թ.ա. 4-րդ դար - մ.թ. 11-րդ դար)։

11-րդ դար վերջից մարզի և ամբողջ Փոքր Ասիայի տարածքը նվաճվել էր թյուրքալեզու առաջնորդների կողմից։ Տեղի հույն կամ հելլենացած բնակչությունն աստիճանաբար կորցնում է իր ինքնությունը, հայտնվում են բազմաթիվ թյուրքալեզու ցեղեր։ Իկոնիայի սուլթանության թուլացումից հետո մարզի տարածքը հայտնվում է Սահիբ Աթացիների թյուրքական (1275-1341) իշխանության տակ։ Օսմանյան պետության գերիշխանությունն այստեղ հաստատվել է 14-րդ դարի վերջից։ Տարածքը մտել է Անատոլիայի կուսակալության (1393-1864) մեջ։ 19-րդ դարի թանզիմաթի դարաշրջանում ստեղծվում է առանձին սանջաք-գավառ՝ Հյուդավենդիգյարի վիլայեթի կազմում։ Սանջաքը առաջին աշխարհամարտի նախօրեին դուրս է գալիս վիլայեթի կազմից։

Դարեր շարունակ մարզը ղեկավարվել է թուրքերի կողմից։ Բացառություն է կազմել հույն-թուրքական պատերազմում (1919-1922) մարզի նվաճումը, որը կարճ ժամանակ է տևել։ Թուրքիայի անկախության պատերազմում քեմալական զորքերն իրենց իշխանությունը հաստատել են ինչպես Աֆյոնքարահիսարում, այնպես էլ ամբողջ Փոքր Ասիայում։ 1920-ական թվականներին ձևավորվել են ժամանակակից մարզերը, այդ թվում՝ Աֆյոնքարահիսարը։

Remove ads

Վարչական բաժանում

Մարզի տարածքը 14,230 կմ² է, բաժանվում է 18 շրջանների։ Դրանք են՝

  1. Աֆյոնքարահիսար, թուրքերեն՝ Afyonkarahisar
  2. Բայաթ, թուրքերեն՝ Bayat
  3. Բաշմաքչը, թուրքերեն՝ Başmakçı
  4. Բոլվադին, թուրքերեն՝ Bolvadin
  5. Դազքըրը, թուրքերեն՝ Dazkırı
  6. Դինար, թուրքերեն՝ Dinar
  7. Էմիրդաղ, թուրքերեն՝ Emirdağ
  8. Էվջիլեր, թուրքերեն՝ Evciler
  9. Իհսանիե, թուրքերեն՝ İhsaniye
  10. Իսջեհիսար, թուրքերեն՝ İscehisar
  11. Հոջալար, թուրքերեն՝ Hocalar
  12. Շուհութ, թուրքերեն՝ Şuhut
  13. Չայ, թուրքերեն՝ Çay
  14. Չոբանլար, թուրքերեն՝ Çobanlar
  15. Սանդըքլը, թուրքերեն՝ Sandıklı
  16. Սինանփաշա, թուրքերեն՝ Sinanpaşa
  17. Սուլթանդաղը, թուրքերեն՝ Sultandağı
  18. Քըզըլյորեն, թուրքերեն՝ Kızılören

Բնակչությունը հասել է 725,568 մարդու (2018 թվականի տվյալներով)[1]։ Կենտրոնը Աֆյոնքարահիսար քաղաքն է։ Այստեղ գործում է մարզի միակ՝ Քոջաթեփե (թուրքերեն՝ Kocatepe) համալսարանը, հիմնադրված 1992 թվականին։

Տնտեսություն

Մարզի եկամտի հիմնական աղբյուրներն է գյուղատնտեսությունը, ինչպես նաև՝ մարմարի արդյունահանումը։ Թռչնաբուծությամբ մարզը հայտնի է ամբողջ Թուրքիայում. այստեղ հաշվվել են ավելի քան 12 միլիոն հավեր։ Զբոսաշրջության որոշ եկամուտներ ապահովում են տեղի ջերմային աղբյուրների առատությունը, դրանց կողքը կառուցվել են հյուրանոցներ և հանգստյան տներ։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads