Բազիկ Պետրոսյան

From Wikipedia, the free encyclopedia

Remove ads

Բազիկ Պետրոսյան (- 1918), հայ ազգային-ազատագրական պայքարի մարտիկ, ֆիդայի։ Ծնվել է Վանի նահանգի Շատախի գավառի Սիվտիկին գյուղում։ ՀՅԴ կուսակցության անդամ։ Գործել է Նիկոլ Դումանի, Վազգենի հետ, եղել զինատար խմբի անդամ։ Մասնակցել է 1915 թվականի Շատախի հերոսամարտին։ Գրավել է թուրքական ոստիկանների զորանոցը, ինքնապաշտպանության համար զենք հայթայթել։ 1915 թվականին Վանից հայերի առաջին բռնագաղթի ժամանակ ապահովել է նրանց անվտանգությունը՝ հետ մղելով քրդական հարձակումները։ Զոհվել է Վանից հայության բռնագաղթի ժամանակ քրդական ուժերի հարձակումից գաղթականներին պաշտպանելիս։

Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արագ փաստեր Բազիկ Պետրոսյան, Մահացել է ...
Remove ads

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads