Բաղք
Մեծ Հայքի Սյունիք նահանգի գավառ From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Բաղք՝ պատմական Հայաստանի Սյունիք նահանգի գավառներից։
Բաղքը 10-12-րդ դարերում ուներ ավելի մեծ տարածք, քան հնում։ Բաղքը սահմանափակված էր հարավից Կովսականով, արևմուտքից՝ Ձորքով և Ծղուկքով, հյուսիսից՝ Հաբանդով, իսկ արևելքից՝ Աղավնո (Հագարի) գետով։
Տաթևի վանքին տրվող հարկի հին ցուցակում Բաղքը բաժանված է երկու մասի՝ արևմտյան և արևելյան։ Նրա արևմտյան մասը կոչվում է «Բաղք գվառ», իսկ արևելյանը՝ «Միւս Բաղք», որը կոչվում էր նաև Քուշանիք։
Տաթևի եպիսկոպոսական թեմի հին հարկացուցակում Բաղքի տակ հիշատակված է 93 գյուղ[1]։
Ուշ միջնադարում կոչվել է Չավնդուր[2]։
Remove ads
Տես նաև՝
Աղբյուրներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads