Բայրաքթար ՏԲ2

From Wikipedia, the free encyclopedia

Բայրաքթար ՏԲ2
Remove ads

Բայրաքթար ՏԲ2 (թուրքերեն՝ Bayraktar TB2, թարգմանաբար՝ դրոշակակիր), թուրքական արտադրության հարվածային տակտիկական միջին բարձրության, երկար թռիչքի տևողությամբ անօդաչու թռչող սարք (ԱԹՍ)։ Նախագծում և արտադրում է «Baykar Makina» ընկերությունը[3]։

Remove ads

Պատմություն

Անօդաչու թռչող սարքի նախագծումը սկսվել է 2000-ականներին ՝ «Baykar Makina» ընկերության կողմից։ ՏԲ2-ը հիմնված է ավելի վաղ արտադրված Բայրաքթար ՏԲ1 տարբերակի վրա, որն առաջին անգամ գործարկվել է 2009 թվականին։

Առաջին թռիչքը տեղի է ունեցել 2014 թվականին[4]։ 2014 թվականի հունիսին և օգոստոսին «Բայրաքթար ՏԲ2»-ը տակտիկական միջին բարձրության դասի անօդաչու թռչող սարքերի թռիչքի տևողության համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ 8 կմ բարձրության վրա մնալով 24 ժամ 34 րոպե[5]։

«Բայրաքթար ՏԲ2» անօդաչու թռչող սարքն իր մարտական մկրտությունը ստացել է 2014 թվականին Թուրքիայի արևելքում իրականացված մարտական գործողությունների ժամանակ։

Remove ads

Տեխնիկական բնութագիր

  • Երկարություն՝ 6.5 մ
  • Թևերի բացվածք՝ 12 մ
  • Թռիչքի առավելագույն քաշ՝ 650 կգ
  • Օգտակար բեռնատարողություն՝ 55 կգ
  • Առավելագույն արագություն՝ 222 կմ / ժամ
  • Նորմալ արագություն՝ 130 կմ / ժ
  • Գործողության շառավիղ՝ 150 կմ
  • Թռիչքի առավելագույն բարձրություն՝ 8200 մ
  • Ինքնավարության ժամանակ՝ 24 ժամ[6][7]։

«Բայրաքթար ՏԲ2»-ը հանդերձված է Rotax 912 ներքին այրման շարժիչով, կորպուսը պատրաստված է կոմպոզիտային նյութերից և հագեցած է ավտոմատ թռիչքի և վայրէջքի համակարգով։

Remove ads

Սպառազինություն

«Բայրաքթար ՏԲ2»-ը կարող է կրել կառավարվող հակատանկային հրթիռներ և օդային ռումբեր։ 2015 թվականի դեկտեմբերին տեղի են ունեցել UMTAS հրթիռների փորձարկումները[8]։

«Բայրաքթար ՏԲ2»-ը չորս կախոցներով, կարող է օդում մնալ ավելի քան 12 ժամ։ Սա թույլ է տալիս իրականացնել մշտական օդային հերթապահություն և թիրախները որոշելուց հետո արագորեն շարժվել դեպի առաջնագիծ՝ հրթիռներ արձակելու համար։ Արձագանքի ժամանակը շատ ավելի կարճ է, քան ավիացիայինը, ինչը հնարավորություն է տալիս արդյունավետ խոցել այն թիրախներ, որոնք հասանելի են միայն կարճ ժամանակային հատվածում։

Մարտական օգտագործում

  • 2016 թվականին պաշտոնական տեղեկատվություն է հայտնվել քրդական ստորաբաժանումների դեմ ATGM UMTAS-ով անօդաչու թռչող սարքի հաջող մարտական օգտագործման մասին[9]։
  • 2019 թվականին Լիբիայում «Բայրաքթար ՏԲ2»-ը օգտագործվել է Հաֆթարի բանակի դեմ[10]։
  • «Բայրաքթար ՏԲ2» անօդաչու թռչող սարքերը լայնորեն օգտագործվել են 2020 թվականի փետրվարին Սիրիայի Իդլիբ նահանգում[11] Սիրիայի Հանրապետության կառավարական ուժերի և կառավարությանը հավատարիմ այլ ռազմական կազմավորումների դեմ։
  • «Բայրաքթար ՏԲ2» անօդաչու թռչող սարքերը օգտագործել է Ադրբեջանը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանական պատերազմում՝ Հայաստանի և Արցախի սահմաններում[12]։
  • «Բայրաքթար ՏԲ2» անօդաչու թռչող սարքերը ներկայումս օգտագործվում են Ուկրաինայի ԶՈւ կողմից ռուս-ուկրաինական հակամարտության շրջանակներում։
Remove ads

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads