Բարձր դուռ

From Wikipedia, the free encyclopedia

Բարձր դուռ
Remove ads

Բարձր դուռ (օսման.՝ باب عالی ), Օսմանյան կայսրության կառավարության (այսինքն՝ մեծ վեզիրի գրասենյակի և դիվանատան) պաշտոնական անվանումը եվրոպական դիվանագիտական փաստաթղթերում և գրականության մեջ մինչև 1923 թվականին թուրքական հանրապետության հռչակումը։ Բարձր դուռ անվանումը թուրքերեն՝ Փաշա քափըսը (փաշայի դուռ) և արաբերեն՝ Բաբ-ը-ալի (բարձրագույն հաստատություն, բառացի՝ բարձրագույն դուռ) արտահայտությունների ոչ ճիշտ թարգմանությունն է։ Օգտագործվել են նաև՝ Օսմանյան դուռ, Փայլուն դուռ ձևերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 321
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարձր դուռ» հոդվածին։
Արագ փաստեր Բարձր դուռ, Տեսակ ...


Remove ads
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads