Բացառական հոլով

From Wikipedia, the free encyclopedia

Remove ads

Բացառական հոլովն արտահայտում է ելակետի (սկզբնակետի), անջատման կամ հեռացման իմաստ, ցույց է տալիս այն առարկան, որից սկսվում, ծագում է գործողությունը։

Պատասխանում է ինչից, ումից հարցերին։

Բացառական հոլովը կազմվում է ուղղական կամ սեռական հալովաձևերից՝ ից կամ ուց վերջավորությունների միջոցով, ըստ որում ուց վերջավորությունն ստանում են Ու արտաքին հոլովման պատկանող բառերը, ից վերջավորությունը՝ մյուս հոլովների պատկանող բառերը։ Եթե սեռականի ձևը վերջանում է ա ձայնավորով, ապա բացառական հոլովի կազմության մեջ հիմքի և վերջավորության միջև ավելանում է ն ներույթը՝ աղջկանից, վաղվանից։ Հոգնակի բացառականը կազմվում է միայն ից վերջավորությամբ, ընդ որում՝ ուղղականի հիմքով՝ հայրերից, եղբայրներից, ընկերներից։ Միայն ց հոլովման պատկանող բառերի, նաև կանայք, մարդիկ հոգնակիների բացառականն է, որ կազմվում է սեռականի հիմքով՝ մարդկանցից, Գրիգորենցից։

Նախադասության մեջ բացառական հոլովաձևով դրված բառը կարող է լինել՝

  • Անջատման անուղղակի խնդիր - Մեկնելիս դժվար էր բաժանվում ընտանիքից։
  • Ներգործող անուղղակի խնդիր - Ծառն օրորվում է քամուց։
  • Վերաբերության անուղղակի խնդիր - Պատմում էր իր ընտանիքից։
  • Սահմանափակման անուղղակի խնդիր - Դուստրը մաթեմատիկայից ուժեղ է։
  • Տեղի պարագա - Քաղաքից մեկնեց առավոտյան։
  • Ժամանակի պարագա - Առավոտից աշխատում է։
  • Պատճառի պարագա - Ուրախությունից լալիս էր։
  • Հիմունքի պարագա - Նրան ճանաչել էր քայլվածքից։
  • Որոշիչ - Հնձվորը ծղոտից գլխարկ էր դրել։
  • Ստորոգելի - Կտորը մահուդից է։
  • Մասնական ուղիղ խնդիր - Յարս էլ խմեց այդ ջրից։

Բացառական հոլովով դրված բառը նախադասության մեջ կարող է լինել նաև բաղկացության խնդիր, մասնակի ենթակա և այլն[1]։

Remove ads

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads