Բաքվի նահանգ

նահանգ From Wikipedia, the free encyclopedia

Բաքվի նահանգmap
Remove ads

Բաքվի նահանգ (ռուս.՝ Бакинская губерния), Ցարական Ռուսաստանի նահանգներից մեկը Հարավային Կովկասի արևելյան մասում 1859-1917 թվականներին։ Հյուսիսում սահմանակցում էր Դաղստանի մարզին, արևմուտքում՝ Ելիզավետպոլի նահանգին և հարավից՝ Պարսկաստանին։ Արևելյան ամբողջ սահմանի երկարությամբ Կասպից ծովն է։

Արագ փաստեր Բաքվի նահանգБакинская губерния, Երկիր ...

Համապատասխանում է ներկայիս Ադրբեջանական հանրապետության արևելյան հատվածին՝ ներառելով Թալիշստանը։

Վարչական կենտրոնը Բաքու քաղաքն էր։ Այլ խոշոր քաղաքներ էին Շամախին և Լենքորանը։ Նախքան 1859 թվականը Բաքվի նահանգի տարածքը Շամախու նահանգի մաս էր կազմում։ Այն ընդգրկում էր Հյուսիսային Իրանի խանություններից Բաքվի, Թալիշի, Շամախու, Շիրվանի, Ղուբայի և Ջավադի խանությունները։

Remove ads

Պատմություն

1813 թվականին ավարտվեց ռուս-պարսկական առաջին պատերազմը։ Հոկտեմբերի 10-ին Ղարաբաղի Գյուլիստան գյուղում կնքվեց հաշտության պայմանագիր, որով Իրանի շահը ճանաչեց Արևելյան Անդրկովկասի միացումը Ռուսական կայսրությանը։ Այն հաստատվեց, երբ 1828 թվականին ավարտվեց ռուս-պարսկական երկրորդ պատերազմը և փետրվարի 21-ին Թուրքմենչայում կնքվեց նոր պայմանագիր։

Thumb
Նահանգապետի տունը Բաքվում

1840 թվականին Նիկոլայ I Ռոմանով կայսեր հրամանով ամբողջ Անդրկովկասը բաժանվեց վարչատարածքային երկու միավորի. Վրացա-Իմերեթական նահանգ և Կասպիական մարզ։ Դրանով երկրամասը կիսվեց արևմտյան ու արևելյան հատվածների։ Բաքվի նահանգը մտավ դրանցից երկրորդի կազմի մեջ։

1846 թվականին, հաշվի առնելով այն, որ երկրամասի կիսումը երկու մասի հաշվի չի առնում տարածաշրջանի ժողովուրդների մշակութային, պատմական, տնտեսական ու քաղաքական առանձնահատկությունները, Նիկոլայ Ռոմանովը նոր հրաման արձակեց, որով Անդրկովկասը ենթարկվեց վարչական բաժանման։ Ձևավորվեցին Թիֆլիսի, Քութայիսի, Դերբենդի ու Շամախու, ավելի ուշ՝ Երևանի նահանգները։

1859 թվականին Շամախիում տեղի ունեցավ կործանիչ երկրաշարժ, և կառավարական ու պատկան մարմինները տեղափոխվեցին ծովափնյա Բաքու։ Այդպես նահանգը վերանվանվեց Բաքվի[1]։ 1860 թվականին նրան միացվեց Ղուբայի գավառը։ 1868 թվականին Բաքվի նահանգից անջատվեցին և նորաստեղծ Ելիզավետպոլի նահանգին միացվեցին Շուշիի գավառը (ամբողջ Ղարաբաղը և Զանգեզուրը) և Շաքիի գավառը (Նուխի)։ Այդ քրիստոնեաբնակ շրջաններին միացվեցին նաև Գանձակ քաղաքը՝ իր շրջակայքով, Ղազախը և Շամշադինը։ Այսպիսով, Ելիզավետպոլի նահանգը դարձավ գլխավորապես քրիստոնեաբնակ, իսկ Բաքվի նահանգը՝ մուսուլմանաբնակ։

Նահանգը՝ որպես Ռուսական կայսրության ստորաբաժանում, վերացվել է 1917 թվականին, հաջորդ տարում դարձել է Մուսավաթական Ադրբեջանի մի մասը, իսկ 1920 թվականին՝ կապված խորհրդայնացման հետ, լուծարվել է։

Remove ads

Աշխարհագրական դիրք

Բաքվի խանության տարածքը գլխավորապես հարթավայրային է։ Հյուսիսային հատվածում բարձրանում են Կովկասյան լեռները (ամենաբարձր գագաթ՝ Բազարդյուզու լեռ, 4466 մ)։ Ծայր հարավում համեմատաբար ցածր Թալիշի լեռներն են։ տարածքի մեծագույն մասը զբաղեցնում է Կուր-Արաքսյան դաշտավայրը։

Thumb
անտառապատ Թալիշի լեռներ՝ Կասպից ծովի ափին

Կլիման մերձարևադարձային է՝ մեղմ ձմեռներով ու շոգ ամառներով։ Նպաստավոր պայմանների շնորհիվ գյուղատնտեսությունը դրված է լավ հիմքերի վրա. հարթավայրային մասում բնակիչները զբաղվում են երկրագործությամբ, այգեգործությամբ, աճեցնում են բամբակ։ Տարածված են ձիթենու, խաղողի, նռան և պտղատու մրգերի այգիները, ցորենի, գարու ու բամբակի դաշտերը, մշակում են նաև թեյ։

Բաքու քաղաքում ու նրա շրջակայքում կային բազմաթիվ նավթահորեր, որոնք մեծ եկամուտներ էին բերում Ռուսական կայսրությանը։ Արդյունաբերության զարգացման շնորհիվ Բաքուն գավառական ավանից դարձավ խոշոր քաղաք, մշակութային կենտրոն։ 20-րդ դարի սկզբին նրա բնակչությունը անցնում էր 100 000-ից, և այդ ցուցանիշով նա կայսրության խոշորագույն քաղաքներից էր։

Կասպից ծովին կից լինելը նպաստում էր նաև ծովային արդյունաբերության, ձկնորսության, ծովային ու ցամաքային առևտրի զարգացմանը։ Այդ տեսանկյունից կարևոր էին Բաքվի և Լենքորանի նավահանգիստները, Շամախի քաղաքը։

Remove ads

Բնակչություն

1897 թվականին անցկացված մարդահամարի տվյալների համաձայն, Բաքվի նահանգի բնակչությունն ուներ հետևյալ կազմը[2].

Ազգային կազմ

Thumb
Լյութերական եկեղեցի Բաքվում
Մանրամասն տեղեկատվություն Գավառ, Կովկասյան թաթարներ ...

Կրոնական կազմ

Բաքվի նահանգը գլխավորապես մուսուլմանաբնակ էր։ Քրիստոնյաները գերազանցապես բնակվում էին Բաքու և Շամախի քաղաքներում։ Կրոնական կազմն ուներ հետևյալ տեսքը՝

Thumb
Մզկիթ Բաքվում

Այս թվերից երևում է, որ 6,3 տոկոսը կազմել են հայերը, այնինչ հայ առաքելական եկեղեցու հետևորդները՝ 8 տոկոս։ Նույնպիսի անհամատեղություն կա ռուսների (8.9 տոկոս) և ուղղափառների (9 տոկոս) միջև. ուղղափառ են նաև հույները, վրացիները, որոնց թիվլ ավելին էր, քան 0.1 տոկոսը։ Եվ վերջապես, կովկասյան թաթարները (58.7 տոկոս), ովքեր շիադավան են եղել, այնինչ շիաների տոկոսը չի անցել 49-ից։

Սա բացատրվում է նրանով, որ հայերի, ռուսների, թաթերի ու թալիշների մեջ եղել են զգալի թվով մարդիկ, ովքեր խոսել են ոչ մայրենի լեզվով, իսկ մարդահամարի անցկացման գլխավոր հենակետը դա է եղել, այսինքն՝ կովկասյան թաթարները ոչ թե ադրբեջանցիներն էին, այլ ադրբեջաներենով խոսող մարդիկ։

Նման թյուրիմացությանը ու խառնաշփոթին նպաստել է գրագիտության ու տառաճանաչության ծայրահեղ ցածր մակարդակը (7.9 տոկոս), ովքեր ապրել են հիմնականում Բաքվում ու Շամախիում, իսկ գյուղերում առհասարակ տարածված չի եղել կրթական համակարգը։ Բաքվում աստիճանաբար կուտակվել է կովկասյան արիստոկրատիան, ինչպես նաև՝ ռուսական ազնվականությունը։ Հրավիրվել են մասնագետներ տարբեր երկրներից։

Remove ads

Տրանսպորտ

Thumb
Բաքվի կայարան

Բաքվի նահանգում եղել է ժամանակին համահունչ զարգացած տրանսպորտային համակարգ։ Գլխավորապես զարգացած է եղել Բաքու քաղաքը։ Այստեղ էր գտնվում հիմնական նավահանգիստը, երկաթուղային ցանցը, ձիակառքը և տրամվայը։ Բարձր արագությամբ աշխատում էր փոստը, հեռախոսը և հեռագիրը։

Բաքվում երկաթուղին կառուցվել է 19-րդ դարի վերջին։ Կասպից ծովը Սև ծովին կապող երկաթուղին անցնում էր Բաքու քաղաքից մինչև Բաթում՝ անցնելով Կուր-Արաքսյան դաշտավայրով ու ժամանակակից Վրաստանի կենտրոնով։ Երկաթուղու հիմնական կայարաններն էին նահանգային կենտրոններ՝ Բաքուն, Ելիզավետպոլը, Կովկասի փոխարքայության մայրաքաղաք Թիֆլիսը, Քութայիսը և Բաթում նավահանգիստը։ Հետագայում երկաթուղին Թիֆլիսից ճյուղավորվում է Հայաստան՝ Երևանի նահանգ ու Կարսի մարզ։

Ավելի ուշ կառուցվում են Բաքու-Մոսկվա և Բաթում-Մոսկվա երկաթուղիները, ինչի շնորհիվ քաղաքը կապ է հաստատում Ռուսաստանի հետ։

Thumb
Բաքվի նավահանգիստ

Բաքվի նավահանգիստը Ռուսական կայսրության ամենահարավային խոշոր նավահանգիստն էր։ Այն իրականացնում էր ջրային կապը կայսրության կենտրոնի հետ, տարանցիկ կարևոր հանգույց էր ռուսահպատակ Միջին Ասիայի, ինչպես նաև՝ Իրանի՝ ռուսական գերիշխանությունն ընդունող հյուսիսային գավառների հետ։ Բացի ռազմավարական ու տնտեսական կարևորոությունից՝ այն առևտրի խոշոր կենտրոն էր։ Կասպից ծովից արդյունահանող բարիքների առևտրով զբաղվում էին քաղաքի շուկաներում. զարգացած էր ձկնորսությունը, թեթև և սննդի արդյունաբերությունը։

Բաքվի գլխավոր հարստությունը նավթն էր։ Այն կարողացավ Բաքուն հասցնել զարգացման բարձր աստիճանի, կառուցվեցին բազմաթիվ բարձրահարկ շինություններ, ժամանակակից կառավարության և օրենսդիր մարմինների նստավայրերը, եկեղեցիներ, մզկիթներ, թատրոններ, կրկես։ Կառուցվեց նաև տրամվայների պարկ. Բաքու մտան ձիաքարշ տրամվայներ, ավտոմեքենաներ, փոստային արագաշարժ կառքեր և այլն։

Remove ads

Տնտեսություն

Thumb
Նավթահորեր

Տնտեսության գլխավոր ճյուղերն էին համարվում նավթարդյունահանումը և վերամշակումը, գինեգործությունը և ալյուրի պատրաստումը։

1870-ական թվականներից Բաքվի շրջանը դառնում է Ռուսաստանի ամենամեծ նավթարդյունահանող կենտրոնը։ Եկամուտները գլխավորապես պատկանում էին Ռուսաստանի գլխավոր նավթային կորպորացիային, անգլո-հոլանդական «Շելլ», ինչպես նաև՝ «Նոբել» ընկերություններին, Նավթային ֆինանսական կորպորացիային։ 19-րդ դարի վերջում նահանգում հաշվվում էր 209 նավթաարդյունաբերական ձեռնարկություն, 930 նավթահոր (1906-1908 թվականներին՝ 1600-ից ավելի)։ 19-րդ դարի վերջին կար 247 մետաքսագործական ու մեաքսաբուծական, 125 խեցեգործական ֆաբրիկա և այլն։

1915 թվականին Բաքվում սկսվում է տոլուոլի արտադրությունը։

Remove ads

Կառավարում

20-րդ դարի սկզբին Բաքվի նահանգի մեջ են մտել 6 գավառներ՝

Մանրամասն տեղեկատվություն հ/հ, Գավառ ...

Նահանգապետեր

Thumb
Ազգային կազմ. 1902 թվական
Մանրամասն տեղեկատվություն Անուն, Տիտղոս և կոչում ...

Փոխնահանգապետեր

Մանրամասն տեղեկատվություն Անուն, Տիտղոս և կոչում ...
Remove ads

Հայերը Բաքվի նահանգում

Բաքվի նահագում, գլխավորապես՝ Շամախի և Բաքու քաղաքներում, հայերը ծավալել են տնտեսական ու մշակութային լայն գործունեություն, աչքի ընկել առևտրի ու նավթարդյունաբերության ասպարեզում։

Thumb
Հայուհի Շամախիից

Շամախի քաղաքում 1844 թվականին հիմնվել է հոգևոր սեմինարիա, 1869 թվականին՝ Սանդուխտյան օրիորդաց դպրոցը, 1864 թվականին՝ Սուրբ Ստեփանոս Նախավկա վանքին կից վանական դպրոցը։ 1870 թվականին՝ Մադրասա գյուղում բացվել է ծխական մեկդասյա դպրոց, 1872 թվականին՝ Օրիորդաց ծխական դպրոց։ 1916 թվականին Շամախիում գործել է 14 եկեղեցի, 1914-1915 ուսումնական տարում՝ 23 ծխական դպրոց։ Բաքվում առաջին հայկական դպրոցը 1860-ին բացվել է Ա. Տեր-Ղևոնդյանի ջանքերով։ 19-րդ դարավերջին գործում էր հայկական 12 դպրոց։ 1903-ի մարդահամարի տվյալներով՝ բաքվեցիների մեջ բարձրագույն կրթություն ունեցողների թվի 1,2 տոկոսը ռուսներ էին, 1,5-ը՝ հայեր, իսկ թաթարները պարսիկների հետ կազմել են 0,1 տոկոսը։

19-րդ դարի վերջին կազմակերպվել են մի շարք հայկական ընկերություններ։ Հայ գործարարներն իրենց գործիմացության ու եռանդի շնորհիվ վաստակել են մեծ հարստություն և ազդեցություն՝ կարևոր դեր խաղալով ամբողջ նահանգի տնտեսության զարգացման գործում։ «Միրզոև և եղբայրներ», «Մանթաշև և ընկերներ», «Ղուկասով եղբայրներ», «Լիանոզով և ընկերներ», «Արաֆելով և ընկերներ», «Փիլիպոսյանց եղբայրներ», «Աստվածահաճո ձկնարան», «Արամազդ», «Արարատ», «Մասիս», «Աստղիկ», «Սյունիք», «Արալո-Կասպիական» և հայերին պատկանող տասնյակ այլ ընկերություններ զբաղվել են գերազանցապես նավթարդյունաբերությամբ, ունեցել սեփական փոխադրամիջոցներ (այդ թվում՝ ծովային), իրենց արտադրանքն արտահանել մոտիկ ու հեռու շուկաներ։ Միրզաբեկյանները զբաղվել են ծխախոտագործությամբ, Մայիլյան եղբայրները, Կամոևները, Փիթոևները, Վենեցովները նշանակալի դեր են խաղացել ձկնարդյունաբերության զարգացման գործում, Արունյանները՝ գինեգործության, Փիլիպոսյանները՝ շոկոլադագործության։

Մեծ էր հայերի դերակատարումը Բաքվի թատրոնի, գիտությունների զարգացման և այլ ասպարեզներում։

Remove ads

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads