Բենեդիկտ Նուրսիացի
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Բենեդիկտ Նուրսիացի (լատին․՝ Benedictus Nursiae, մարտի 3, 480[1], Նորչա, Kingdom of Italy - մարտի 23, 547[1], Մոնտեկասսինո, Բյուզանդական կայսրություն), կաթոլիկ սուրբ, արևմտաեվրոպական վանականության ականավոր դեմքերից մեկը և Բենեդիկտյան միաբանության հիմնադիրները։
Remove ads
Կենսագրություն
Բենեդիկտ Նուրսիացին ծնվել է 480 թվականին Իտալիայի Նորչա բնակավայրում՝ հարուստ հողատիրոջ ընտանիքում։ Նրա երկվորյակ քույրն էր Սքոլաստիկա Նուրսիացին, ով հետագայում նույնպես սրբադասվում է Կաթոլիկ Եկեղեցու կողմից։ Բենեդիկտը նախնական կրթությունը հայրենի Նուրսիայում ստանալուց հետո նրան ծնողներն ուղարկում են Հռոմ՝ ուսման։ Հիասթափված Հռոմում տիրող անբարոյականությունից նա իրեն նվիրում է վանական կյանքին և մի խումբ մենակյացների հետ բնակություն է հաստատում Աֆֆիլե քաղաքի մոտակայքում գտնվող լեռներում։
Այս ժամանակահատվածում Բենեդիկտի հռչակը մեծ տարածում է գտնում և նաև է վստահվում Վիկովարոի վանքի վանահյրությունը։ Բենեդիկտը ձեռնամուխ է լինում մի շարք բարեփոխումների, որոնք սակայն հանդիպում են վանականների խիստ ընդդիմությանը. նրանք փորձում են իրենց համար տհաճ վանահորը սպանել թունավորված գինու միջոցով։
Remove ads
Ծանոթագրություններ
Գրականություն
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads