Բենզին
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Բենզին, նավթի վերամշակման արգասիք։ Բնորոշ հոտով, թափանցիկ, դյուրավառ հեղուկ է։ Մաքուր բենզինը հաճախ օգտագործում են ճարպաբծերի, յուղաներկերի, ստեարինի, պարաֆինի, մոմի հետքերի հեռացման, ինչպես նաև հրահանների լցավորման համար։

Անվտանգություն
Բենզինը հարկավոր է պահել ապակե լավ փակվող ամանում (ռետինե խցանը պիտանի չէ), կրակից, էլէկտրավառարաններից և ջեռուցիչ այլ սարքերից հեռու։ Բենզինից օգտվելիս արգելվում է մոտակայքում կրակ վառել։ Բռնկված բենզինը չի կարելի հանգցնել ջրով․ այն պետք է ծածկել հաստ կտորով։ Բենզինի գոլորշիներ պարունակող սենյակում տևականորեն գտնվելը վնասակար է մարդու համար, ուստի բենզին գործածելուց հետո անհրաժեշտ է սենյակը լավ օդափոխել։
Remove ads
Գին
Շատ երկրներում գործում են վառելանյութի ակցիզային հարկեր։ Օրինակ 2017 դեկտեմբերի դրությամբ Գերմանիայում մեկ լիտրի ակցիզային հարկը բենզինի համար կազմում է 0,654 եվրո[1]։
Եվրոպական երկրներում բենզինի գինը հիմնականում ավելի բարձր է քան Հայաստանում (ընթացիկ գների համեմատական քարտեզ)[2], իսկ Պարսից ծոցի երկրներում՝ ցածր (համեմատություն հայկական դրամով այսստեղ[3]):
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads