Բոբբի Մուռ

անգլիացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia

Բոբբի Մուռ
Remove ads

Ռոբերտ Ֆրեդերիկ Չելսի (Բոբբի) Մուռ[5] (անգլ.՝ Robert Frederick Chelsea «Bobby» Moore, ապրիլի 12, 1941(1941-04-12)[1][2][3][…], Barking, London Borough of Barking and Dagenham, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն - փետրվարի 24, 1993(1993-02-24)[1][2], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, հանդես է եկել կենտրոնական պաշտպանի դիրքում։ Ավելին քան 10 տարի եղել է անգլիական «Վեսթ Հեմ Յունայթեդ»-ի ավագը։ Եղել է Անգլիայի ազգային հավաքականի ավագը 1966 թվականի աշխարհի առաջնության ժամանակ, որտեղ Անգլիայի հավաքականը գրավեց առաջին հորիզոնականը։ Մուռը Անգլիայի հավաքականի կազմում 108 խաղ է խաղացել։

Արագ փաստեր Բոբբի Մուռանգլ.՝ Bobby Moore, Անձնական տվյալներ ...

Պելեն ասել է, թե Բոբբի Մուռն աշխարհի լավագույն պաշտպանն է, ում հետ ինքը երբևիցե խաղացել է[6]։

Remove ads

Ակումբային կարիերա

Բոբբի Մուռը ծնվել է 1941 թվականին Բարկինգում, Մեծ Լոնդոնի հյուսիս-արևելքում։ Երեխա ժամանակ հաճախել է ֆուտբոլային դպրոց, 15 տարեկանում գնացել է «Վեստ Հեմ»-ի մանկապատանեկան ակադեմիա։ 1958 թվականի սեպտեմբերին Մուռը իր առաջնախաղն է անցկացրել «Վեստ Հեմ»-ի կազմում, ընդդեմ «Մանչեսթեր Յունայթեդ»[7]։ Մուռը խաղում էր 6-րդ համարով, որով ժամանակին հանդես է եկել «Վեստ Հեմ»-ի լեգենդ Մակոլմ Էլիսոնը, կենտրոնական պաշտպան, որը իր ամբողջ կարիերան անկացրել է «Վեստ Հեմ»-ի կազմում[8]։ Էլիսոնը, ով Բոբբիին ուղղորդել է դեպի ֆուտբոլ, ավարտել է կարիերան 1957 թվականին, քանի որ ուներ տուբերկուլոզ հիվանդությունը[8]։ Մուռը ամեն մրցաշրջանի ավելի ու ավելի շատ խաղերի էր մասնակցում[9]։

Remove ads

Նվաճումներ

Ակումբային

Վեստ Հեմ

Անգլիայի հավաքական

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads