Բոլորս հայ ենք

From Wikipedia, the free encyclopedia

Բոլորս հայ ենք
Remove ads

Բոլորս հայ ենք (թուրքերեն՝ Hepimiz Ermeniyiz), ստամբուլահայ լրագրող, «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունից հետո տեղի ունեցած ցույցերի ժամանակ կիրառված կարգախոս, որով հազարավոր մարդիկ անցել են Ստամբուլի փողոցներով։ Ցույցերը տեղի են ունեցել 2007 թվականի հունիսի 23-ին՝ Դինքի սպանությունից հինգ օր անց[1][2][3]։ Ցույցերի ժամանակ կարգախոսը եղել է երեք լեզուներով՝ հայերեն, թուրքերեն և քրդերեն։ Հրանտ Դինքի հուղարկավորության կազմակերպման կոմիտեի ղեկավար Մուսա Չամը նշել է, որ «Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք» կարգախոսը այդ օրերին եղել է ամենաքննարկված թեմաներից մեկը։ Նա հավելել է, որ Հրանտ Դինքի սպանությունը տեղի է ունեցել խտրականության և նացիոնալիզմի հողի վրա, որի էթնիկ դրսևորումը Դինքի սպանությունն էր։ Դրա զոհ կարող են դառնալ ոչ միայն հայերը, այլ նաև ուրիշ ազգերի ներկայացուցիչներ։ Թաղման արարողությունից հետո որոշ վերլուծաբանների և քաղաքական կուսակցությունների առաջնորդների միջև սկսեցին քննարկումներ գնալ այն հարցի շուրջ, թե արդյոք մոտ ապագայում կարող են լինել նոր զոհեր։ Նրանց մտահոգում էր այն հարցը, թե արդյոք այս սպանությունը չի հանգեցնի ազգերի միջև բախումների[4]։

Thumb
«Բոլորս հայ ենք» կարգախոսը
Thumb
«Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք» կարգախոսը
Remove ads

Պատմական ակնարկ

Աշխարհի տարեր երկրներում քսենոֆոբիայի, ռասիզմի և էթնիկ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանն ուղղված ցույցերի ժամանակ կիրառվում են այսպիսի կարգախոսներ։ Առավել հայտնի է 1963 թվականի հունիսի 26-ին Ջոն Քենեդիի կողմից արտասանված «Ich bin ein Berliner» (գերմ.՝ Ես բեռլինցի եմ) կարգախոսը։ Դրանով Քենեդին իր սատարումն էր արտահայտում Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության քաղաքացիներին՝ կոմունիզմի դեմ պայքարի գործընթացում[5][6]։ Գերմանիայում 1992 թվականին առավել տարածված լոզունգներից մեկն էլ « Ich bin ein Auslaender» (գերմ.՝ Ես օտարերկրացի եմ) կարգախոսն էր[7]։

Այսօրինակ կարգախոսների կիրառումը խաղաղ ցույցերի ժամանակ շարունակվում է[8][9][10][11][12][13][14]։

Remove ads

Արձագանքներ

Ազգայնական շարժման կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին ասել է, որ Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը ոտնահարած անձի թաղման արարողության ժամանակ այսպիսի կարգախոսների առկայությունը ամենաքիչը տարօրինակ է[15]։ Արդարություն և զարգացում կուսակցության ներկայացուցիչ Նուման Քուրթուլմուշն էլ հավելել է, որ մենք բոլորս հայեր չենք և փառք Ալլահին, որ մուսուլման ենք։ Այդ իսկ պատճառով պետք է ապահովել մյուսների անվտանգությունը[16]։

Remove ads

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads