Բորիս Պոլևոյ
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Բորիս Նիկոլաևիչ Պոլևոյ (մարտի 4 (17), 1908[1][2], Մոսկվա, Ռուսական կայսրություն[3][4][5][…] - հուլիսի 12, 1981[6][7][1][…], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուս խորհրդային գրող, հասարակական գործիչ։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1974)։
Remove ads
Կենսագրություն
Ծնվել է 1908 թվականի մարտի 4-ին, Մոսկվայում։ Խորհրդաֆիննական պատերազմի մասնակից։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին եղել է «Պրավդա»-ի զինվորական թղթակից։
Գրական գործունեությունը
1927 թվականին հրատարակվել է նրա «Ոջլոտ մարդու հուշերը» ակնարկային վիպակը։ Լայն ժողովրդականություն է վայելում «Պատմություն իսկական մարդու մասին» (1946, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1947, համանուն կինոնկար, 1948, հայ. հրտ․ 1948) վիպակը, որի հիմքում Խորհրդային Միության հերոս օդաչու Ա․ Մարեսևի սխրանքն է։ Պատերազմի և ետպատերազմյան տարիների խորհրդային մարդկանց հերոսականության մասին են «Մենք սովետական մարդիկ ենք» (1948, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1949, հայ․ հրտ․ 1950) ակնարկների ու պատմվածքների ժողովածուն, «Ոսկի» (1949-1950, համանուն կինոնկար, 1970), «Խոր թիկունք» (1958), «Ամայի ափին․․․» (1962, համանուն կինոնկար, 1966),«Բժիշկ Վերան» (1966, համանուն կինոնկար, 1968) վեպերը։
Արտասահմանյան ուղևորությունների արդյունք են «Ամերիկյան օրագրեր» (1956, Խաղաղության միջազգային մրցանակ, 1959), «Աշխարհով մեկ» (1958) և այլ ակնարկների ժողովածուները։ 1962 թվականից՝ «Յունոստ» («Юность») ամսագրի գլխավոր խմբագիրը։ ԽՍՀՄ գրողների միության վարչության քարտուղար (1967 թվականից)։ Խաղաղության համաշխարհային խորհրդի բյուրոյի և խաղաղության պաշտպանության խորհրդային կոմիտեի նախագահության անդամ։ Կուլտուրայի եվրոպական միության փոխնախագահ (1952 թվականից)։
Պարգևատրվել է Լենինի 2, Հոկտեմբերյան հեղափոխության և 6 այլ, ինչպես նաև արտասահմանյան շքանշաններով, Խաղաղության ոսկե մեդալով։
Remove ads
Հայերեն թարգմանված երկեր
Գրքեր
- Պատմություն իսկական մարդու մասին, Ե., Հայպետհրատ, 1948, 414 էջ։ Թարգմ.՝ Հարություն Հարությունյան։
- Մենք սովետական մարդիկ ենք (Հայրենական Մեծ պատերազմի իրական պատմություններ), Ե., Հայպետհրատ, 1950, 453 էջ։ Թարգմ.՝ Հարություն Թուրշյան։
- Պատմություն իսկական մարդու մասին, Ե., Հայաստան, 1969, 395 էջ։ Թարգմ.՝ Հարություն Հարությունյան։
- Մեր Լենինը (պատմվածքներ), Ե., Սովետական գրող, 1986, 80 էջ։ Թարգմ.՝ Ա. Երիցյան։
Մամուլ
- Ցանկանում եմ հաջողություն, «Գրական թերթ», 1969, № 1:
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads