Բուտրոս Բուտրոս-Ղալի
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Բուտրոս Բուտրոս-Ղալի (արաբ․՝ بطرس بطرس غالي, նոյեմբերի 14, 1922[1][2][3][…], Կահիրե, Եգիպտոսի թագավորություն[4][5] - փետրվարի 16, 2016[6][1][7][…], Գիզա, Եգիպտոս[8]), եգիպտացի պետական և քաղաքական գործիչ, Միավորված Ազգերի Կազմակերպության 4-րդ գլխավոր քարտուղար, աշխատել է այդ պաշտոնում 1992-1996 թթ.։
Remove ads
Կենսագրություն
Ծնվել է ղպտիական ընտանիքում[22]։ Սովորել է Կահիրեի և Սորբոնի համալսարաններում, ուսումնասիրելով քաղաքագիտություն, տնտեսագիտություն և իրավունք։ 1949 թվականին հենց Սորբոնի համալսարանում ստացել է դոկտորի աստիճան[23]։ 1977-1991 թթ. գլխավորել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը։
1992 թ. ընտրությունների առաջին փուլով ընտրվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար, այդ պաշտոնում փոխարինելով Պերես դե Կուելյարին[23]։
Պաշտոնավարման առաջին ամիսներին առաջարկել է «խաղաղության կառուցում» հասկացությունը «խաղաղության աջակցում»-ի փոխարեն, ըստ նրա խաղաղության կարելի է հասնել միայն կոնֆլիկտում ներգրավված բոլոր կողմերի համաձայնությամբ[23]։
1993 թ. կեսերին Բուտրոս Բուտրոս Ղալին այցելել է 19 երկիր և անցկացրել 13 խաղաղարարական գործողություններ։ 1994 թվականին փորձել է կասեցնել Ռուանդայում ընթացող արյունահեղությունը, ինչը նրան սակայն չի հաջողվել։ 1996 թ. ցանկացել է երկրորդ ժամկետով մնալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում, բայց ԱՄՆ-ն նրա թեկնածությանը վետո է դրել և քարտուղար է ընտրվել գանացի Քոֆի Անանը[23]։ Թոշակի անցնելուց հետո խիստ քննադատության է ենթարկել ՄԱԿ-ի գործունեությունը, մասնավորապես կապված Իրաքի հետ։
Ունի Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում[24]։
Remove ads
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads