Բրեստի մարզ

From Wikipedia, the free encyclopedia

Բրեստի մարզmap
Remove ads

Բրեստի մարզը (բելառուս․՝ Брэсцкая вобласць) մարզ է Բելառուսի Հանրապետության հարավարևմտյան մասում։ Բնակչությունը 1,401 մլն մարդ է (2009)։ Վարչական կենտրոնը Բրեստ քաղաքը։

Արագ փաստեր Բրեստի մարզБрэсцкая вобласць, Երկիր ...
Remove ads

Աշխարհագրություն

Բրեստի մարզը գտնվում է Բելառուսի հարավ-արևմուտքում, սահմանակից է Լեհաստանին և Ուկրաինային։ Տարածքը 32,8 կմ² է։ Բրեստի մարզը տարածվում է Արևելաեվրոպական հարթավայրի արևմտյան մասում, ճահճակալած Պոլիսեյի մի մասն է։ Հյուսիս-արևմուտքում Մերձբուգյան, իսկ հյուսիս-արևելքում Բարանովիչի հարթավայրերն են։ Հունվարի միջին ջերմաստիճանը -4,5-5,5 °C է, հուլիսինը՝ 18,5 °C։ Տեղումների տարեկան միջին քանակը 550-650 մմ է։ Հիմնականում թույլ պոդզոլացված ավազային, տորֆային և տորֆաճահճային, հումուսակարբոնատային, ճմապոդզոլային հողեր են։ Անտառները գրավում են Բրեստի մարզի տարածքի 35%-ը։ Օգտակար հանածոներից են տորֆը, երկաթը, կավիճը։ Բրեստի մարզի հյուսիս-արևմուտքում է գտնվում «Բելովեժյան թավուտ» արգելավայրը։

Remove ads

Տես նաև

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads