Գաբրիելա Մյունտեր
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Գաբրիելա Մյունտեր (գերմ.՝ Gabriele Münter; փետրվարի 19, 1877[1][2][3][…], Բեռլին, Գերմանական կայսրություն[4] - մայիսի 19, 1962[1][2][3][…], Մուրնաու ամ Շտաֆելզեյ, Գարմիշ Պարտենկիրխեն, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիա[4], գերմանացի նկարչուհի և գրաֆիկ, էքսպրեսիոնիզմի, քսաներորդ դարասկզբի մյունխենյան ավանգարդիստական արվեստի ներկայացուցիչ[5]


Remove ads
Կյանք և ստեղծագործություն
- 1895—1897 պարապմունքներ Դյուսելդորֆի համալսարանում
- 1898—1900 քրոջ հետ ապրել է ԱՄՆ-ում։
- 1901 տեղափոխվել է Մյունխեն, ընդունվել գեղարվեստի Ֆալանքս դպրոցը, աշակերտել Անժելո Յանկին և քանդակագործ Վիլհելմ Հյուսգենին
- 1902 հաճախել է Կանդինսկու դասերին։
- 1903 պսակվել է Կանդինսկու հետ, ով այդ պահին դեռևս ամուսնալուծված չէր։
- 1904—1908 Կանդինսկու հետ ճանապարհորդել է Իտալիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Հոլանդիայում, Թունիսում, բազմիցս՝ Ռուսաստանում
- 1908 — առաջին այցելությունը Մուռնաու
- 1909 — Մուռնաուում տուն է գնել, ծանոթացել Ալեքսեյ ֆոն Յավլինսկու և Մարինա Վերյովկինայի հետ, ընդունվել Մյունխենյան նոր գեղարվեստական միավորման մեջ, իր աշխատանքները ցուցադրել Փարիզում՝ Անկախության սրահում։
- 1911 — համերաշխություն դրսևորելով Կանդինսկու և Մարկի հետ՝ դուրս է եկել Մյունխենյան նոր գեղարվեստական միավորման կազմից, դարձել «Կապույտ հեծյալ» գեղարվեստական խմբի հիմնադիրներից մեկը։
- 1914 — Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո Կանդինսկու հետ մեկնել է Շվեյցարիա, իսկ այն բանից հետո, երբ Կանդինսկին մեկնել է Ռուսաստան, ինքը վերադարձել է Մուռնաու։
- 1915 — Ստոկհոլմում վերջին անգամ հանդիպել է Կանդինսկուն։
- 1916 — Կանդինսկին պաշտոնապես խզել է իր կապերը Մյունտերի հետ։
- 1917 — ապրել է Կոպենհագենում, Կանդինսկու հետ կապերի խզումից հետո մի քանի տարի դադարեցրել գեղարվեստական գործունեությունը։
- 1920 — վերադարձել է Մուռնաու;
- 1927 — վերսկսել է նկարել, մեկնել է Փարիզ;
- 1933—1945 — առանձնացել է Մուռնաուի իր տանը, իր հիմնական ժամանակը նվիրել նկարելուն։
- 1952 — սկսել է նկարել աբստրակցիոնիստների ոճով։
- 1957 — Մյունխենի քաղաքային Լենբախհաուզ պատկերասրահին է փոխանցել իր և Կանդինսկու նկարչական աշխատանքների մի մեծ հավաքածու։
Remove ads
Գործերի ընտրանի
- «Ունկնդիրը (Յավլենսկու դիմանկարը)» 1909, Մյունխեն, Լենբախհաուզ
- «Բնանկար՝ ճերմակ պատով», 1910, Հագեն, Կառլ-Էռնստ-Օստհաուզ թանգարան
- «Խոտի խուրձ» 1911, Մյունխեն, Լեմբախհաուզ
- «Ծառուղի Սեն-Կլոդի զբոսայգում», 1906
- «Տղամարդը սեղանի մոտ (Կանդինսկու դիմանկարը)» 1911 Մյունխեն, Լենբախհաուզ
- «Լեռնային տեսարան» 1934 Մյունխեն, Լենբախհաուզ
- «Գունավոր ճեպանկարներ» 1952, Մյունխեն, Լենբախհաուզ
Գրականություն
- Силина, М. М. Габриеле Мюнтер. — М.: Комсомольская правда / Директ-Медиа, 2017. — 72 с. — («Лучшие современные художники» / том 42). — 1000 экз. — ISBN 9785447002688
- J.Eichner: Kandinsky und Gabriele Münter, München 1957
- K.Roethel: Gabriele Münter, München 1957
- D.Elger: Expressionismus, Koln 2007
- Die Welt der Malerei, Koln 1990.
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads