Գաբրիելա Ուայլդ

From Wikipedia, the free encyclopedia

Գաբրիելա Ուայլդ
Remove ads

Գաբրիելա Զանա Վանեսա Անսթրոթեր-Գաֆ-Քելթրոփ (անգլ.՝ Gabriella Zanna Vanessa Anstruther-Gough-Calthorpe)[2], հայտնի է նաև Գաբրիելա Քելթրոփ[3] անունով։ Անգլիացի մոդել և դերասանուհի է, ով նկարահանվել է «Հրացանակիրները», «Քերրի» և «Անվերջ սեր» ֆիլմերում։

Արագ փաստեր Գաբրիելա Ուայլդ, Ծնվել է ...
Remove ads

Վաղ կյանք

Ուալդը ծնվել է Բասինգսթոուքում։ Նա սերում է ազնվական Գաֆ-Քելթրոփ ընտանիքից[4]։ Նրա հայրը՝ գործարար Ջոն Անսթրոթեր-Գաֆ-Քելթրոփը Watermark Group-ի նախկին նախագահն է և բարոնետ Ֆիցրոյ Անսթրոթեր-Գաֆ-Քելթրոփի թոռն է։ Նրա մայրը՝ Վանեսա Մերի Թերեզան, Դայ Լյուլենի նախկին կինն է։ Ուալդի նախնիներից է Մոնտագյու Բերտին՝ Աբինգդոնի 6-րդ կոմսը։ Ուալդի մայրական տատի ծնողներն էին Բերնարդ Ֆիցալան-Հոուարդը՝ Գլասոպի 3-րդ բարոն Հոուարդը և Մոնա Ֆիցալան-Հոուարդը՝ Բեամոնթի 11-րդ բարոնուհին։

Ուալդը ունի կրտսեր քույր՝ Օքտավիան և հինգ խորթ եղբայրներ և քույրեր։ Օլիվիա և Արաբելա Լյուլինները, իր մոր առաջին ամուսնությունից և Ջորջիանան, Իզաբելան և Յակոբին իր հոր առաջին ամուսնությունից։

Ուալդը հաճախել է Հեդֆիլդի, ապա Սուրբ Սվիթոն դպրոց, այդ ընթացքում զբաղվել է մոդելի կարիերայով։

Remove ads

Կարիերա

Ուալդը սկսել է իր կարիերան որպես մոդել։ 2009 թվականի դեկտեմբերին Ուալդը արեց իր դերասանական կարիերայի դեբյուտը նկարահանվելով «Համադասարանցիները 2։ Ոսկե Ֆրիտոնի լեգենդը» արկածային կատակերգությունում։ 2010 թվականի մայիսին նա նկարահանվել է «Դոկտոր Ով» հեռուստասերիալում[5]։ 2010 թվականի դեկտեմբերին Ուալդը նկարահանվել է «Հրացանակիրները» արկածային ֆիլմում։

Անձնական կյանք

Ուալդը ամուսնացել է երաժիշտ Ալան Փոունալի հետ 2014 թվականի սեպտեմբերի 13-ին։ Նրանք ունեն մեկ որդի՝ Սաշա Բլյու Փոունալը, ով ծնվել է 2014 թվականի փետրվարի 3-ին[6]։

Ֆիլմագրություն

Ֆիլմ

Thumb
Ուալդը 2010 թվականին, «Հրացանակիրները» ֆիլմի նկարահանումների ժամանակ
Մանրամասն տեղեկատվություն Տարի, Անվանում ...

Հեռուստասերիալ

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Անվանում ...
Remove ads

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads