Գաբրիել Էլ-Ռեգիստան

հայ լրագրող, հեղինակ, բանաստեղծ, գրող From Wikipedia, the free encyclopedia

Գաբրիել Էլ-Ռեգիստան
Remove ads

Գաբրիել Արկադիի (Արշակի) Ուրեկլյան (Էլ-Ռեգիստան, դեկտեմբերի 15, 1899(1899-12-15)[1][2], Սամարղանդ, Թուրքեստան, Ռուսական կայսրություն[1][2] - հունիսի 30, 1945(1945-06-30)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[1][2]), հայազգի խորհրդային լրագրող, գրող, ԽՍՀՄ օրհներգի խոսքերի հեղինակ (Սերգեյ Միխալկովի հետ, 1943)[3]։

Արագ փաստեր Գաբրիել Էլ-Ռեգիստան, Ծննդյան անուն ...

Բանաստեղծ Հարոլդ Ռեգիստանի հայրն է։

Remove ads

Կենսագրություն

Գաբրիել Ուրեկլյանը ծնվել է 1899 թվականի դեկտեմբերի 15-ին Սամարղանդում (այլ աղբյուրներով՝ Թբիլիսիում) հայկական ընտանիքում։ Հայրը եղել է Թուրքեստանյան բանկի նախագահը։ Իր գրական կեղծանունը ստեղծել է՝ հապավելով «Գաբրիել» անունը՝ «Էլ», և Սամարղանդի ճարտարապետական համակառույցի՝ Ռեգիստան հրապարակի անունից։

Տիրապետել է ռուսերենին, հայերենին, ուզբեկերենին, ադրբեջաներենին, տաջիկերենին։ Հոկտեմբերյան հեղափոխության օրերին Սամարղանդից մեկնել է Բաքու, կամավոր մտել կարմիր գվարդիայի շարքերը։ Բաքվի կոմունայի անկումից հետո փոխադրվել է Հայաստան, մասնակցել Հայկական առաջին կոմունիստական գնդի ապստամբությանը։

Առաջին ստեղծագործությունը լույս է տեսել 1924 թվականին, Թբիլիսիի «Ռաբոչայա պրավդա» թերթում։

Սամարղանդում և Տաշքենդում աշխատել է որպես «Ուզբեկիստանսկայա պրավդա» թերթի թղթակից, այնուհետև՝ «Իզվեստիա» թերթի հատուկ թղթակից Միջին Ասիայում։

Thumb
Էլ-Ռեգիստանի գերեզմանը Մոսկվայի Նովոդևիչևյան գերեզմանատանը

Հայրենական մեծ պատերազմի տարիներին եղել է ռազմաօդային ուժերի «Ստալինսկի սոկոլ» («Ստալինյան բազե») թերթի ռազմաճակատային թղթակիցը։ Զինվորական կոչումը՝ կապիտան։

1943 թվականին Սերգեյ Միխալկովի և Ալեքսանդր Ալեքսանդրովի հետ համատեղ գրել է Խորհրդային Միության օրհներգը։

Մահացել է 1945 թվականի հուլիսի 30-ին Մոսկվայում։ Թաղված է Նովոդևիչյան գերեզմանատանը։

Remove ads

Ստեղծագործություններ

Պամիր, Տյան-Շան, Ալթայ, Կարակումներ, Կզըլկում, Բետպակ–Դալա կատարած ճանապարհորդությունների արդյունքն են «Սև լեռների գաղտնիքը», «Երբ մեռնում են էմիրները», «Վտարանդին» և «Ջուլբարս» կինոնկարները, «Պողպատե ճանկ» պատմվածքների ժողովածուն։ Ինքնաթիռով Դիկսոն թռչելու տպավորություններն են ամփոփված «Արտասովոր ճանապարհորդություն» և «Հեռավոր հյուսիսի հետախույզները» գրքերում։

1930-ական թվականներին լույս են տեսել Էլ–Ռեգիստանի «Ֆերգանայի մեծ ջրանցքը» և «Մոսկվա–Կարակում–Մոսկվա» ակնարկների ժողովածուները։

Remove ads

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads