Գաել Գարսիա Բեռնալ
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Գաել Գարսիա Բեռնալ (իսպ.՝ Gael García Bernal, նոյեմբերի 30, 1978[1][2][3][…], Գվադալախարա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[4]), մեքսիկացի դերասան, ով հայտնի է դարձել «Տականք սեր» (2000) հեռուստադրամայում Ալեխանդրո Գոնասալեսո Ինյարիտուի դերը կատարելուց հետո։
Remove ads
Կենսագրություն
Ծնվել է 1978 թվականի նոյեմբերի 30-ին Գվադալախարա քաղաքում։ Գաելի մայրը՝ Պատրիցիա Բեռնալը դերասան և մոդել է եղել, հայրը Խոսե Անխել Գարսիան՝ դերասան է և ռեժիսոր։ Գաելի ծնողները խաղացել են Մեքսիկայի տարբեր թատերական բեմերում։ Գաելը ունի նաև երկու փոքր եղբայր և մեկ քույր։
Դերասանական գործունեություն
Փոքր տարիքից Գաելը խաղացել է թատերական բեմերում և նկարվել՝ հեռուստասերիալներում։ 1989 թվականին փոքրիկ դերասանը ունեցավ Պելուչե-ի դերը «Թերեզա» բազմասերանոց հեռուստանովելում (1989-1991), իսկ 1992 թվականին խաղացել է Դանիելի դերը «Պապիկը և ես» սերիալում։
1995-1997 թվականներին Գաելը սովորել է դերասանական հմտություն Լոնդոնի Կենտրոնական բեմական ելույթի և դրամատիկական արվեստի դպրոցում։ Նա եղել է առաջին մեքսիկացին, ով ընդունվել է Եվրոպայի հեղինակավոր համալսարաններից մեկը։
1996 թվականին խաղացել է Մարտինայի դերը ուրուգվացի ռեժիսորի Անտոնիո Ուրուտիոյի «Ներսում, սիրտը» ժապավենում, որը առաջադրվել էր «Օսկարի» որպես լավագույն կարճամետրաժ ֆիլմ։ Գաելին աշխարհահռչակ մակարդակի աստղ դարձրին մեքսիկացի ռեժիսորների Ալեխանդրո Գոնսալեսա Ինյուրիտուի «Տականք սեր» (2000) և Ալֆոնսո Կուարոնի «Քո մայրիկին նույնպես» (2001) աշխատանքները։
Բացի իսպաներենից, Բեռնալը ազատ տիրապետում է նաև անգլերեն, պորտուգալերեն, ֆրանսերեն և իտալերեն լեզուներին։
2005 թվականին Գաելը իր ընկեր, կինոդերասան Դիեգո Լունայի և պրոդյուսեր Պաբլո Կուրսոմի հետ միասին ստեղծել է «Կանանո ֆիլմեր» պրոդյուսերական կինոընկերությունը։ Բեռնալը հանդես է գալիս որպես սցենարիստ և ֆիլմերի պրոդյուսեր։ 2007 թվականին տեղի ունեցավ Բեռնալի ռեժիսորական դեբյուտը «Դիֆիցիտ» ֆիլմում, որտեղ դերասանը ունեցավ գլխավոր Կրիստոբալյայի դերը։
2010 թվականին Բեռնալը ռեժիսորի կարգով սկսեց փաստագրական ֆիլմի՝ Կենտրոնական Ամերիկայի միգրանտների, նրանց դժվար ճանապարհի մասին Մեքսիկական Պետությունների միջոցով դեպի ԱՄՆ-ի Չյապաս և Օախակա քաղաքները նկարահանումները։
2014 թվականին ընդգրկվել է Կաննի 67-րդ կինոփառատոնի ժյուրի կազմում։
Remove ads
Անձնական կյանք
Ամուսնացած է եղել Դոլորենս Ֆոնսի հետ, բայց զույգը առանց պատճառաբանելու բաժանվեց։ Այդ ամուսնությունից Գաելը ուներ երկու երեխա, աղջիկ և տղա՝ Լազարո Կարցիա Ֆոնցին(08,01,2009) և Լիպերդատ Գարսիա Ֆոնցին (07,04,2011)։
Ֆիլմագրություն
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads