Գաթա
հայկական ազգային հրուշակեղեն From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Գաթա, հայկական ազգային հրուշակեղեն[1][2], որը տարածում ունի ինչպես Հայաստանում, այնպես էլ հայկական սփյուռքում։ Այս ճարպային խմորեղենը, ի դեմս այլ հայկական և վրացական ուտելիքների, Վրաստանի ադրբեջանցիների շնորհիվ տարածում է գտել նաև ժամանակակից Ադրբեջանում[3]։ Պատահական չէ, որ ադրբեջանական խոհանոցում առկա չորս տարատեսակներից (Բաքվի, Ղարաբաղի, Գանձակի, Նախիջևանի) երեքը կոչված են հայկական տարածքների անուններով։
Remove ads
Ստուգաբանություն և ծագում
Առաջին[4] անգամ այն հիշատակել են հայ առակագիր և քարոզիչ Վարդան Այգեկցին «Խոզը և գաթան» առակում[5]։ Անվան ստուգաբանությունը անհայտ է[4][6]։ Նմանությունը ֆրանսերեն gateau բառի հետ ամենայն հավանականությամբ պատահական է[4][6]։ Որպես հնարավոր ստուգաբանություն առաջարկվել է հայկական կաթը, սակայն ակադեմիկոս Հրաչյա Աճառյանը իր աշխատություններում այս վարկածը հերքել է[4]։
Հին ժամանակներում հայերը գաթան թխում էին թոնրի մեջ։ Լավաշի մեծ քանակների թխման գործընթացից հետո տաք վառարանը օգտագործվում էր այլ ուտեստների և քաղցրավենիքների համար։ Խմորը բաղկացած է կարագից, ալյուրից և մածնից, իսկ լցոնումը (խորիզ) բաղկացած է կարագից և շաքարից, երբեմն ավելացնելով ընկույզ։
Remove ads
Տարածաշրջանային տեսակներ

Հայաստանում գաթայի շատ տարբերակներ կան։ Հաճախ քաղաքները կամ մարզերը ունեն իրենց սեփական տարբերակը։ Հանդիպում է տարբեր ձևերով ու չափսերով։ Նախկինում գաթան թխում էին թոնրի մեջ, բայց հիմա թխում են նաև վառարաններում։ Քաղցրավենիքը գործածական է տոներին (Բարեկենդան), հանդիսությունների ժամանակ և այլն։ Բարեկենդանը նշվում է ձմռան վերջին կամ վաղ գարնանը։ Ընտանեկան մեծ գաթան պարունակում էր նաև փոքրիկ մետաղադրամ։ Այն հավասարապես բաժանում էին ընտանիքի անդամների միջև. ի դեպ, այդպիսիք էին նաև շները և կատուները։ Մետաղադրամը ստացած անձի համար տարին հաջող ընթացք էր ունենալու։ Այսօր գաթան գործածական է առօրյա կյանքում, հաճախ մատուցվում է թեյի կամ սուրճի հետ[7]։ Գաթան թխվում է ինչպես կլոր տարբերակով, այնպես էլ հատիկներով․ Խմորը լայն բացվում է, ամբողջ տարածքով շաղ է տրվում խորիզը, այնուհետև գլանաձև ոլորվում է և դանակով, գեղեցկության համար նաև զոլավոր դանակով շեղակի կտրատվում է գլանակը վերածելով գեղեցիկ գաթայի կտորների։ Գաթայի վրա փայլն ապահովելու համար ձվի դեղնուց է քսվում կաթի հետ խառնած, կամ մուգ սև թեյի թուրմ։
Remove ads
Տես նաև
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads