Գալուստ Սահակյան
հայ քաղաքական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Գալուստ Գրիգորիի Սահակյան (ապրիլի 8, 1949, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 18, 2022[1][2], Երևան, Հայաստան), Հայաստանի պետական և քաղաքական գործիչ[5], Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ[5], ՀՀ ԱԺ նախագահը 2014-2017 թվականներին[5]։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Remove ads
Կենսագրություն
Գալուստ Սահակյանը ծնվել է 1948 թ.-ի ապրիլի 8-ին ՀԽՍՀ մայրաքաղաք Երևանում[5]։ 1971 թ.-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը[5]։ ԲՈւՀ-ն ավարտելուց հետո՝ 1970-1972 թթ.-ին աշխատանքի է անցել Երևանի մետաքսի կոմբինատում որպես փականագործ[5]։ 1972-1991 թթ.-ին աշխատել կրթական համակարգում, մասնավորապես, Երևանի թիվ 30 դպրոցում որպես ուսուցիչ, թիվ 94 և թիվ 153 դպրոցներում՝ տնօրենի տեղակալ, թիվ 3 և թիվ 185 դպրոցներում՝ տնօրեն[5]։
Ընտանիք
Գ. Սահակյանն ամուսնացած է Ժաննա Աղաբաբյանի հետ[6] և ունի երկու երեխա՝ Արման և Տիգրան Սահակյանները[5][7], որոնք ՀՀ-ում նույնպես զբաղեցնում են պետական բարձր պաշտոններ[7]։
Գալուստ Սահակյանի կինը, ով նաև հանդիսանում է ՀՀԿ կուսակցությունից ՀՀ ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի քույրը, հանդիսանում է միլիոնատեր[6][8][9]։ Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ Ժ. Աղաբաբյանը ունի 100.6 ՀՀ միլիոն դրամ, ինչպես նաև հասարակական նշանակության օբյեկտ[6][10]։ Իսկ մամուլի հրապարակումների համաձայն այդ թիվը չի համապատասխանում իրականությանը։ Նշվում է, մասնավորապես, որ նրա անունով է ձևակերպված Գալուստ Սահակյանի և իր որդիների բիզնեսները, այդ թվում՝ Երևանում գործող մի շարք տրանսպորտային երթուղիներ[11]։ Եղել են նաև հրապարակումներ, որոնց համաձայն Ժ. Աղաբաբյանը պետական բյուջեի հաշվին ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության հետ մեկնել է Եգիպտոս, որի ապացույց ներկայացվել է համապատասխան լուսանկար[12]։ Վերջին տեղեկատվությունը հերքել է ՀՀ ԱԺ կադրերի վարչության պետը[12]։ Ժ. Աղաբաբյանը պաշտոնական պատվիրակության կազմում հաճախակի ուղեկցում է ամուսնուն արտասահմանյան այցերի ընթացքում[13]։
Remove ads
Քաղաքական գործունեությունը
- 1992-1996 թթ. - Երևանի Մաշտոցի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ, ապա առաջին տեղակալ։
- 1995-1999 թթ. - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 32 ընտրատարածք)։ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Հանրապետություն» խմբակցության, ապա «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ։
- 1999-2003 թթ. - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, «Միասնություն» դաշինք)։ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ «Միասնություն» խմբակցության անդամ, ապա ղեկավար։
- 2003-2007 թթ. - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ)։ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՀԿ խմբակցության ղեկավար։
- 2007-2012 թթ. - Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ)։ 2007 թ. հունիսի 19-ից 2008 թ. նոյեմբերի 17-ը - Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։ 2008 թ. նոյեմբերի 11-ից 2012 թ. մայիսի 31-ը - ՀՀԿ խմբակցության ղեկավար։
- 2012 թ. մայիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից։ ՀՀԿ խմբակցության ղեկավար։
- 2014 թ. ապրիլի 29-ին ձայների կողմ 101, դեմ 3 հարաբերակցությամբ ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ[14]։
ՀՀԿ գործադիր մարմնի և ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀԿ նախագահի տեղակալ։
- 2019 թ․ դադարել է զբաղվել քաղաքականությամբ։
Պարգևներ
- Մխիթար Գոշի մեդալ (2011)[15]։
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է |
ՀՀ Ազգային ժողովի «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյան մայիսի 2000 - 12 հունիսի 2003 |
Հաջորդող պաշտոնը վերացվել է |
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է |
ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյան 12 հունիսի 2003 - 7 հունիսի 2007 |
Հաջորդող Կարեն Սարգսի Կարապետյան |
Նախորդող Կարեն Սարգսի Կարապետյան |
ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյան 11 նոյեմբերի 2008 - 7 մայիսի 2014 |
Հաջորդող Վահրամ Բաղդասարյան |
Նախորդող Հովիկ Աբրահամյան |
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյան 29 ապրիլի 2014 - 18 մայիսի 2017 |
Հաջորդող Արա Բաբլոյան |
Remove ads
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads