Գավրիիլ Դերժավինի տուն-թանգարան

From Wikipedia, the free encyclopedia

Գավրիիլ Դերժավինի տուն-թանգարանmap
Remove ads

Գավրիիլ Դերժավինի տուն-թանգարան (ռուս.՝ Музей-усадьба Г. Р. Державина), Գավրիիլ Դերժավինի առանձնատունը Սանկտ Պետերբուրգում՝ Ֆոնտանկայի առափնյա, 118 հասցեում՝ Դերժավինի նրբանցքի հարևանությամբ[2]։ 2003 թվականից գրական-հուշարձանային թանգարան է, Պուշկինի համառուսաստանյան թանգարանի մասնաճյուղը։

Արագ փաստեր Գավրիիլ Դերժավինի տուն-թանգարան, Տեսակ ...

Քաղաքային առանձնատունը ներառում է բանաստեղծի տունը, երկու զույգ շենքեր և ոչ մեծ հյուրատունը։ Առանձնատան ու նրա կառուցման հանգամանքների մասին բանաստեղծը գրել է իր բանաստեղծություններում՝ «Առաջին հարևանիս» (ռուսերեն՝ «К первому соседу», 1780) և «Երկրորդ հարևանիս» (ռուսերեն՝ «Ко второму соседу», 1791), որոնք ուղղված են ագարակատեր Մ. Գոլովկինին ու գնդապետ Գարնովսկուն համապատասխանաբար։ Մեծ սրահում 1811 թվականից անցկացվում էին «Ռուսերեն խոսքի սիրահարների զրույցներ»։

1846 թվականին կառույցի ներսը վարանորոգվել է և հարմարեցվել Հռոմեա-կաթոլիկական հոգևոր կոլեգիայի պահանջներին. շենքը փաստորեն վերածվել է կաթոլիկական արքեպիսկոպոսի բնակարանի։ Խորհրդային տարիներին շենքի ներսում գտնվել են կոմունալ բնակարաններ։

Շենքում թանգարան բացելու որոշումն ընդունվել է 1998 թվականին։ Շենքի ներսը վերանորոգվել է եկատերինյան ժամանակաշրջանի ոգով 2002-2003 թվականներին։ Իր առաջին այցելուներին թանգարանն ընդունել է 2003 թվականի մայիսի 28-ին։ Վերակառուցվել է նաև Լեհական այգին։

Remove ads

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads