Գարեգին Պետրոսյան

հայ մաթեմատիկոս From Wikipedia, the free encyclopedia

Գարեգին Պետրոսյան
Remove ads

Գարեգին Բախշիի Պետրոսյան (սեպտեմբերի 10, 1902(1902-09-10)[1], Գորիս, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 4, 1997(1997-12-04), Երևան, Հայաստան), հայ մաթեմատիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1955), պրոֆեսոր (1964), բնագիտության ու տեխնիկայի պատմության միջազգային ակադեմիայի թղթակից-անդամ (1965), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1967)։

Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Remove ads

Կենսագրություն

Գարեգին Պետրոսյանտ ծնվել է Գորիսում։ Միջնակարգ կրթությունը ստացել է ծննդավայրում։ 1929 թվականին ավարտել է ԵՊՀ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը։ 1930 թվականին ընդունվել և 1934 թվականին ավարտել է Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ասպիրանտուրան։

1934-1936 թվականներին եղել է ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի դեկան՝ միաժամանակ ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր։ 1938 թվականին նրան շնորհվել է դոցենտի կոչում։ 1938-1941 թվականին ԵՊՀ ռեկտորն էր, կատարում էր նաև տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչի պարտականությունները։

1941 թվականին կամավոր մեկնել է ռազմաճակատ, վիրավորվել, վերադարձել Երևան և աշխատանքի անցել Հայաստանի գիտությունների նորաստեղծ ակադեմիայում որպես նախագահության գիտնական-քարտուղար՝ այդ պաշտոնում աշխատելով մինչև 1949 թվականը։

1949-1957 թթ. կրկին ստանձնել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնը։ Նրա ջանքերով համալսարանում հիմնադրվել է միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների պատմության ամբիոն, որը նա ղեկավարել է մինչև 1956 թվականը։

Գիտության պատմության խնդիրներով զբաղվել է դեռևս 1940-ականներից։ Նրա աշխատանքները հիմնականում վերաբերում են մաթեմատիկայի, մասնավորապես հայ հին և միջնադարյան մաթեմատիկայի պատմությանը։ Նա ուսումնասիրել և արժևորել է հին և միջնադարյան հայ մաթեմատիկոսների աշխատությունները, որի արգասիքն են «Մաթեմատիկան Հայաստանում հին և միջին դարերում» (Երևան, 1959), «Միջնադարյան Հայաստանի մաթեմատիկայի պատմությունից (հոդվածներ և հրապարակումներ)», (Երևան, 1986)։ Համահեղինակ է «Անանիա Շիրակացու մատենագրությունը» (Երևան, 1979) աշխատության, եղել է «Բնագիտության և տեխնիկայի պատմությունը Հայաստանում» մատենաշարի հիմնադիրն ու գլխավոր խմբագիրը։

1938-1947 և 1951-1955 թթ. ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի, իսկ 1954-1958 թթ.՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր[2]։ ԽՄԿԿ անդամ։

Remove ads

Պարգևներ

Պարգևատրվել է Հայրենական պատերազմի I աստիճանի (1985), Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով և բազմաթիվ մեդալներով։

Երկեր

  • Մաթեմատիկան Հայաստանում հին և միջին դարերում, Երևան, 1959։
  • Միջնադարյան Հայաստանի մաթեմատիկայի պատմությունից. Հոդվածներ և հրապարակումներ, Երևան, 1986։

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads