Գարեգին Սիմոնյան

հայ փիլիսոփա From Wikipedia, the free encyclopedia

Remove ads

Գարեգին Հարությունի Սիմոնյան (մարտի 10, 1904(1904-03-10)[1], Քյուրուկդարա, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 21, 1984(1984-12-21)), հայ խորհրդային փիլիսոփա։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1963), պրոֆեսոր (1965

Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիմոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Remove ads

Ավարտել է Մոսկվայի Վ․ Ի․ Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի փիլիսոփայության ֆակուլտետը (1932)։ Եղել է Ադրբեջանի կոմկուսի ԿԿ դասախոսական խմբի ղեկավար (1944-19461943-1946 թվականներին և 1950-1966 թվականներին՝ Բաքվի Վ․ Ի․ Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի, 1946-1950 թվականներին Բաքվի ժողովրդական տնտեսության ինստիտուտի փիլիսոփայության ամբիոնի վարիչ։ 1949-1952 թվականներին Ադրբեջանի ԽՍՀ լուսավորության մինիստրի տեղակալ։ 1970-1974 թվականներին Երևանի Կ․ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի փիլիսոփայության ամբիոնի վարիչ։ 1974 թվականից դասավանդում է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում։ Զբաղվել է մտավոր և ֆիզիկական, աշխատանքի փոխհարաբերության, անձի բազմակողմանի զարգացման պրոբլեմներով։

Remove ads

Ծանոթագրություններ

Loading content...
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads