Գարիկ Մարտիրոսյան
հայ ստենդ ափ երգիծաբան, հեռուստահաղորդավար, շոումեն, կատակերգու, դերասան From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Գարիկ Յուրիի Մարտիրոսյան (փետրվարի 13, 1974, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ազգությամբ հայ հումորիստ և հաղորդավար։ Ներկայումս բնակվում է Ռուսաստանում և աշխատում է ՏՆՏ հեռուստաալիքում։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Remove ads
Կենսագրություն
Գարիկ Մարտիրոսյանը ծնվել է Երևանում։ Ավարտել է Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանը և ստացել նյարդաբան-թերապևտի որակավորում։ Երեք տարի աշխատել է մասնագիտությամբ։ 1993-2002 թվականներին խաղացել է «Նոր հայեր» ՈւՀԱ թիմում, 1997 թվականից հանդիսացել է թիմի կապիտանը։ «Բարի երեկո» հաղորդման շրջանակներում աշխատել է Իգոր Ուգոլնիկովի հետ։ Հանդես է գալիս հիմնականում հումորային ժանրում։
Ընտանիք
- Պապիկը՝ Միքայել Մարտիրոսյանը (1911) եղել է մաթեմատիկայի ուսուցիչ, հետագայում դպրոցի տնօրեն։
- Արուս տատիկ (1924)
- Հայրը՝ Յուրի Մարտիրոսյանը (16.04.1942) - ինժեներ-մեխանիկ,
- Պապիկը՝ Սուրեն Նիկոլայի (1919) եղել է ԽՍՀՄ առևտրի փոխնախարար
- Ռոզա տատիկ (21.01.1921)
- Մայրը՝ Ժասմին Սուրենի (15.04.1950) - բժիշկ-գինեկոլոգ, գիտությունների դոկտոր
- Փոքր եղբայրը՝ Լևոն Մարտիրոսյանը (ծնվ. 19 փետրվարի 1976) ղեկավարել է Միացյալ ազատական ազգային կուսակցությունը, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, կինը Նանեն, երկու երեխաներ՝ Մարկոն և Ռուբենը[1][2][3][4]
- Մայրը՝ Ժասմին Սուրենի (15.04.1950) - բժիշկ-գինեկոլոգ, գիտությունների դոկտոր
Remove ads
Ֆիլմագրություն
- 2005 - Մեր բակը 3 - Սատանա (էպիզոդիկ դեր)
- 2008 - Նաշա ռաշա - Օպերատոր Ռուդիկ
- 2009 - Ունիվեր - ինքը
- 2010 - Նաշա ռաշա՝ ճակատագրի ձուն - ձեռնարկության տնօրեն - ինքը
Ծանոթագրություններ
Հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads