Գարուշ Պետրոսյան
հայ ֆիզիկոս, մանկավարժ From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Գարուշ Պետրոսի Պետրոսյան (հուլիսի 9, 1941, Ալաթուման, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆիզիկոս, մանկավարժ։ Մանկավարժական գիտությունների դոկտոր (2001), պրոֆեսոր (2002)։ Մանկավարժական կրթության միջազգային ԳԱ անդամ (2004)։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Remove ads
Կենսագրություն
Գարուշ Պետրոսյանը ծնվել է 1941 թվականին Վրաստանի Ախալքալաքի շրջանի Ալաթուման գյուղում։ 1963 թվականին ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետը։ 1965-1969 թվականներին եղել է Ալաթումանի միջնակարգ դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ, 1969-1971 թվականներին՝ ՀՊՄՀ-ի ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի լաբորանտ, 1971-1979 թվականներին՝ ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի ասիստենտ, 1979-1983 թվականներին՝ ֆիզիկայի դասավանդման մեթոդիկայի ամբիոնի ավագ դասախոս։ 1983-1985 թվականներին սովորել է Մոսկվայի Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1986-1993 թվականներին եղել է ՀՊՄՀ ֆիզիկայի դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ, 1993-2008 թվականներին՝ ՀՊՄՀ-ի ֆիզիկայի դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ[1]։
Աշխատանքները վերաբերում են ֆիզիկայի ուսուցման մեթոդիկայի հարցերին։ Հեղինակ է «Մոլեկուլյար ֆիզիկայի և թերմոդինամիկայի խնդիրների լուծման մեթոդիկա» (ռուսերեն, 1983) ուսումնական ձեռնարկի, համահեղինակ՝ բնագիտության դպրոցական դասագրքերի և մեթոդական ձեռնարկների[2]։
Remove ads
Երկեր
- Հետաքրքրաշարժ ֆիզիկան մեր շրջապատում, Երևան, 1996։
- Ֆիզիկայի ուսումնական խնդիրների վերլուծությունը և լուծումը համակարգային մոտեցմամբ, Երևան, 2000։
- Հետաքրքրաշարժ հանրագիտարան. ֆիզիկան մեր շրջապատում, գիրք 1-2, 2 լրացուցիչ բարեփոխված հրատարակություն, Երևան, 2005։
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads