Գարրի Ռաշիդյան

հայ ճարտարապետ From Wikipedia, the free encyclopedia

Գարրի Ռաշիդյան
Remove ads

Գարրի Հայկի Ռաշիդյան (հունվարի 5, 1933(1933-01-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 3, 2016(2016-01-03), Երևան, Հայաստան[1][2]), հայ ճարտարապետ, ճարտարապետության դոկտոր (1999), պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ճարտարապետության միջազգային ակադեմիայի անդամ։

Արագ փաստեր Գարրի Ռաշիդյան, Ծնվել է ...
Remove ads

Կենսագրություն

1957 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1967 թվականից եղել է նախագծի գլխավոր ճարտարապետ Հայպետնախագիծ ինստիտուտում և Հայկական ճարտարապետաշինական գիտահետազոտական ինստիտուտում։ 1970-1971 թվականներին վերապատրաստվել է Ֆինլանդիայում։ 1977-1993 թվականներին եղել է Երևանի միութենական նախագծային ինստիտուտի տնօրեն, 1997 թվականից՝ ԵՊՃՇՀ ճարտարապետական նախագծման ամբիոնի վարիչ (պրոֆեսոր՝ 1989

Remove ads

Ստեղծագործական աշխատանք

Հեղինակ է Էջմիածնի հրապարակի բարեկարգման (1982), փոստի շենքի (1985), համահեղինակ՝ հասարակական կենտրոնի (1973-1985), «Վաղարշապատ» (1975-1981, ՀԽՍՀ պետական մրցանակ՝ 1981), Երևանի Ավան-Առինջ բնակելի (1978-1985) թաղամասերի, «Երիտասարդական» բնակելի համալիրի (1983), Հայրենական պատերազմում (1941- 1945) տարած հաղթանակի 40-ամյակի հուշահամալիրի (1985-1986), «Դավթաշեն» հանգստի գոտու, Էջմիածնում «Հավերժություն» հուշարձանի («Մաշտոց և Կորյուն», բազալտ), Երևանում վիլլայի (2002) և այլ աշխատանքների։

Գարրի Ռաշիդյանի աշխատանքները նվիրված են քաղաքաշինության և ճարտարապետության խնդիրներին[3]։

Remove ads

Պարգևատրումներ

Խորհրդային ճարտարապետության 1976-1980 թվականների նվաճումների համամիութենական, «Տարվա լավագույն ստեղծագործություն» հանրապետական (1981, 1985, 1986, 1987, 1989) ստուգատեսների դափնեկիր։

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads