Գետիկ (գետ)

From Wikipedia, the free encyclopedia

Գետիկ (գետ)
Remove ads

Գետիկ (նախկինում՝ Թարս, Թարսաչայ), գետ Հայաստանի Գեղարքունիքի և Տավուշի մարզերում, Աղստևի աջ վտակը։ Երկարությունը 58 կմ է, ավազանը՝ 581 կմ²[1]։ Սկիզբ է առնում Սևանի լեռնաշղթայի Քաշաթաղ գագաթի հյուսիսարևմտյան լանջերի աղբյուրներից, 2450 մետր բարձրությունից, հոսում հյուսիս-արևմուտք[2]։ Խոշոր վտակները երկուսն են, երկուսն էլ ձախակողմյան, որոնցից է Բարեբերը։ Վերին հոսանքում հարթավայրային է, Մարտունի գյուղից մինչև գետաբերան՝ տիպիկ լեռնային է, այստեղ հոսում է խոր, անտառապատ V-աձև հովտով՝ շրջապատված Արեգունու և Միափորի լեռնաշղթաներով։ Սնումը հիմնականում ձնաանձրևային է, ջրի միջին տարեկան ծախսը՝ 2,95 մ³/վրկ։ Վարարում է մայիս–հունիսին։

Thumb
Գետն Աղավնավանք գյուղի տարածքում, Տավուշ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գետիկ (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Գետիկ, Բնութագիր ...
Remove ads

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads