Շիրակի պետական համալսարան

բարձրագույն ուսումնական հաստատություն Գյումրիում From Wikipedia, the free encyclopedia

Շիրակի պետական համալսարան
Remove ads

Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան (ՇՊՀ), բարձրագույն ուսումնական հաստատություն Հայաստանի Գյումրի քաղաքում, Հայաստանի ամենամեծ մարզային բուհը։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շիրակ (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Շիրակի պետական համալսարան, Հապավում ...
Remove ads

Պատմություն

Thumb
Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի շենքը, 1934

Միքայել Նալբանդյանի անվան պետական ինստիտուտը հիմնադրվել է 1934 թվականին Լենինականում, Հայկական ԽՍՀ[1]։ Ինստիտուտի հիմնադիր-ռեկտորն է եղել Ս. Մովսիսյանը (1935-1937): Առաջին ուսումնական տարում ինստիտուտն ունեցել է 100 ուսանող, այդ թվում ապագա մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազը և 16 դասախոս։

Կարճ ժամանակահատվածում Ս. Մովսիսյանը պրոֆեսորա-դասախոսական կազմում ընդգրկել է Լենինականի վաստակաշատ ուսուցիչներին և հրավիրել մասնագետներ Երևանից։ Ինստիտուտը դարձել է լենինականցիների պարծանքը և քաղաքի մտավոր կյանքի կենտրոնը։ Սկսած 1949 թվականից այն կրում է Միքայել Նալբանդյանի անունը[2]։

Ներկա պահին համալսարանը պատրաստում է մասնագետների ավելի քան 30 մասնագիտությամբ[3]։ Համալսարանում իրականացվում է բակալավրի՝ առկա և հեռակա համակարգերում, մագիստրատուրայի և հետազոտողի կրթական ծրագրով ուսուցում։ Համալսարանում սովորում են 3000-ից ավելի ուսանող` անվճար և վճարովի ուսուցմամբ։

Համալսարանն ունի իր օրհներգը և զինանշանը։ Համալսարանը գիտական խորհրդի որոշմամբ պարգևատրում է ՇՊՀ-ի շքանշանով և ոսկե մեդալով։

Իր կենսգործունեության 90 տարիների ընթացքում մանկավարժական ինստիտուտը, իսկ այժմ արդեն համալսարանը տվել է ավելի քան 25 000 շրջանավարտ, որոնց մեծ մասը նվիրվել է դպրոցին, պատվախնդրորեն կրել եւ այժմ էլ կրում է մանկավարժի վեհ կոչումը։ Նրանք դպրոցի հազարավոր փորձաշատ կամ նորաթուխ ուսուցիչներ են, հարյուրների հասնող վաստակավոր մանկավարժներ, որոնցից շատերն արժանացել են հասարակության բարձր գնահատանքին, ամենատարբեր պատվավոր կոչումների ու կառավարական պարգևների։

Remove ads

Ֆակուլտետներ

Շիրակի պետական համալսարանն ունի 4 ֆակուլտետ և մեկ հատուկ մասնագիտացված ամբիոն․

  • Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետ
    • Մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոն
    • Աշխարհագրության և սերվիսի ամբիոն
    • Տնտեսագիտության ամբիոն
    • Կենսաբանության և քիմիայի ամբիոն
Thumb
Շիրակի մայր բուհ, քանդակի հեղինակ՝ Սամվել Պետրոսյան
  • Հումանիտար գիտությունների ֆակուլտետ
    • Հայոց լեզվի և գրականության ամբիոն
    • Օտար լեզվի և գրականության ամբիոն
    • Պատմության և իրավագիտության ամբիոն
  • Հասարակական գիտությունների ֆակուլտետ
    • Մանկավարժության ամբիոն
    • Սպորտի և արվեստի ամբիոն
    • Հոգեբանության և սոցիոլոգիայի ամբիոն
  • Ռազմական ամբիոն
Remove ads

Հայտնի դասախոսներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads