Գոա

From Wikipedia, the free encyclopedia

Գոաmap
Remove ads

Գոա (հինդի՝ गोआ, պորտ.՝ Goa), նահանգ Հնդկաստանի հարավ-արևմուտքում, ամենափոքրը տարածքով և 26-րդը (29-ից) բնակչությամբ։ Նախկին պորտուգալական գաղութ Հինդուստան թերակղզում։ Բնակչությունը 3,1046 մլն մարդ է։ Մայրաքաղաքը Փանաջին է, իսկ խոշորագույն քաղաքը՝ Վասկո դա Գաման։

Արագ փաստեր Գոա, Երկիր ...
Remove ads

Աշխարհագրություն

Գոայի մակերեսը 3702 կմ քառակուսի է, հյուսիսից հարավ ձգվում է 105 կմ, արևմուտքից արևելք՝ 65 կմ։ Այն տարածքով Հնդկաստանի 29 նահանգներից ամենափոքրն է։ Գոան տեղակայված է Հնդկաստանի արևմտյան ափի կենտրոնական հատվածում։ Հյուսիսում սահմանակցում է Մահարաշտայի նահանգին, հարավում և արևելքում՝ Կառնատակային, իսկ արևմուտքում ափերը ողողում է Արաբական ծովի ջրերը։ Ափագծի երկարությունը կազմում է 101 կմ։ Ջրափնյա նեղ գիծը ծով բաժանում է լեռնային սարահարթից, արևելքում՝ Արևմտյան Գաթերի լեռնաշղթայից։ Արևմտյան Գաթերի լեռնաշղթան Դեկանի սարահարթի արևմտյան ծայրամասն է, որի երկարությունը 1800 կմ է։ Լեռնաղշթան զբաղեցնում է նահանգի տարածքի մոտ 15%-ը։ Գոայի ամենաբարձր կետը Սոնսոգորն է, որի բարձրությունը 1167 մետր է։ Գոայի առափնյա գիծը կտրտված է գետերի գետաբերաններով, որոնք սկիզբ են առնում Արևմտյան Գաթերից։ Խոշորագույն գետերը Մանդովին, Զուարին և Չապորան են։

Remove ads

Կլիմա

Գոան ունի տիպային ենթահասարակածային կլիմա, որն արտահայտվում է չոր և խոնավ եղանակով։ Տարվա կեսը (մայիսից հոկտեմբեր) տարածաշրջանում գերակշռում է խոնավ և տաք եղանակը։ Ամենից բարձր ջերմաստիճանը դիտվում է մայիսին, առավելագույն միջինը՝ 33 °C[3], և անգամ այդ ժամանակ պահպանվում է օդի բարձր խոնավությունը (մարտին 73 %[4]Մուսսոնի շրջանը սկսվում է հունիսին և ավարտվում է սեպտեմբերին։ Այս շրջանը բնորոշվում է նաև առավելագույն տեղումներով (հուլիսին մոտ 1000 մմ, համեմատության համար Երևանում տարեկան միջին տեղումները 300 մմ է)։ Չոր սեզոնը Գոայում տևում է դեկտեմբերի կեսերից մինչև փետրվար։ Ջերմաստիճանի օրական տատանումներն աճում են հասնելով 10-15 °C-ի։ Գիշերը ջերմաստիճանը կազմում է մոտ 20 °C, ցերեկը՝ 31 °C։ Այս շրջանում տեղումները հազվադեպ են։

Մանրամասն տեղեկատվություն Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Գոա, Ամիս ...

Արեգակնային ակտիվություն

Մանրամասն տեղեկատվություն Արևափայլ, ժամերի քանակն ամսում, Ամիս ...

Միջին արևափայլը մեկ օրում

Դեկտեմբերից մինչև ապրիլ օրական միջին արևափայլի տևողությունը կազմում է 1 ժամ։ Ամենաքիչը հունիսից օգոստոս է՝ 4-ից 5 ժամ[5]։

Մանրամասն տեղեկատվություն Հուն, Փետ ...

Ցերեկվա տևողություն

Գոան գտնվում է աշխարհագրական ցածր լայնությունում, ուստի ցերեկվա տևողությունը շատ չի տարբերվում տարվա տարբեր ամիսներին։ Փետրվարից հոկտեմբեր ցերեկը տևում է 12 ժամ և ավել, իսկ նոյեմբերից հունվար՝ 11 ժամ[5]։

Տեղումներ

Տեղումներով օրեր

Դեկտեմբերից ապրիլ Գոաում տեղումները շատ հազվադեպ են, հունիս և հուլիս ամիսներին գրանցվում են ամենաշատ տեղումներով օրերը, ավելի քան 20 օր[6]

Մանրամասն տեղեկատվություն Հուն, Փետ ...

Քամի

Սեպտեմբերից դեկտեմբեր և հունվարից մարտ քամու միջին արագությունը 6-ից 7 կմ/ժամ է[4]։

Քամու միջին արագություն (կմ/ժ)

Մանրամասն տեղեկատվություն Հուն, Փետ ...

Քամու առավելագույն արագություն (կմ/ժ)

Մանրամասն տեղեկատվություն Հուն, Փետ ...
Remove ads

Պատմություն

Thumb
Սուրբ Եկատերինայի մատուռ։ Պորտուգալիական առաջին եկեղեցին, որը կառուցվել է Գոայում 1510-1511 թվականներին։
Thumb
Գոայի զինանշանը Պորտուգալիայի տիրապետության ժամանակ

Գոայի վրա ոտք դրած առաջին եվրոպացին Աֆոնս դը Ալբուկերկեն էր, որը հասնելով ծովային ճանապարհով, 1502 թվականին նվաճեց Գոան։ Հին Գոան դառնում է Պրորտուգալական Հնդկաստանի մայրաքաղաքը նահանագապետ Աֆոնս դը Աբուկերկեի ղեկավարությամբ։ Վասկո Դա Գաման դը Ալբուկերկեից հետո հաջորդ նահանգապետն էր։ Գոայից կառավարվող հողերն աֆրիկյան Մոմբասայից մինչև չինական Մակաո։ Այդ պահից սկսել է Գոայի ոսկե դարը։ Հին Գոան կոչվել է «եկեղեցիների քաղաք», Արևելքի քրիստոնեական բոլոր տաճարներին գերազանցող ճարտարապետական գեղեցկությամբ։

Լեզուներ

Համաձայն «Գոայի պաշտոնական լեզուների մասին ակտին» 1987 թվականից (անգլ.՝ The Goa, Daman and Diu Official Language Act) Գոա նահանգի պաշտոնական միակ լեզուն կոնկանին է, սակայն հատուկ կարգավիճակ է նախատեսվում մարաթի[7][8][9]։

Կոնկանին նահանգի 61,2% բնակիչների մայրենի լեզուն է։ 1991 թվականի տվյալներով մյուս լեզուներից առավել տարածված են մարաթին (27,12 %), կաննադան (3,41 %), ուրդուն (2,81 %) և հինդին (2,09 %)[10]։

Remove ads

Տրանսպորտ

Նահանգի ավիափոխադրումն իրականացվում է «Դաբոլիմ» օդանավակայանով։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads