Գոբուստան արգելոց
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Գոբուստան (ադրբ.՝ Qobustan), հնագիտական արգելանոց ժամանակակից Ադրբեջանի տարածքում, Բաքվի մոտ։ Գտնվում է Մեծ Կովկասյան լեռնաշղթայի հարավարևելյան ստորոտներում` Կասպից ծովի ափից ոչ հեռու, դաշտավայրում։ Գտնվում է Մեծ Հայքի Փայտակարան աշխարհից հյուսիս, Աղվանքի Բազկան գավառում։ Այս տարածքը հայոց պատմության որոշ փուլերում եղել է Մեծ Հայքի կազմում կամ ազդեցության ոլորտում։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գոբուստան
Remove ads
Ստուգաբանություն
Գոբուստան թարգմանվում է որպես «հեղեղատներ երկիր», որը ծագում է «գուբ» - փոս, հեղեղատ և ստան - երկրամաս, երկիր։
Ժայռանկարներ
Ժամանակակից Ադրբեջանի տարածքում գտնվող Գոբուստանի, Բեյուքդաշի, Քիչիքդաշի, Ջինգիրդաղի, Շոնղարդաղի և Շիհգայի լեռներում կենտրոնացված են վկայություններ այս տարածքի քարեդարի և հաջորդող ժամանակաշրջանների բնակիչների մասին՝ ժայռանկարներ, մարդու կայան, տապանաքարեր և այլն։ Գոբուստանում հաճախ են հանդիպվում տղամարդու և կնոջ նկարներ։ Տղամարդիկ պատկերված են որսորդների հագուստով, աղեղով և նետով։ Նրանք բարձրահասակ են և ատլետիկ մարմնով։ Գոբուստանի ժայռապատկերներում հանդիպում են կենդանիների պատկերների, որոնք ապրել են այստեղ վերջին 25 հազար տարիներին՝ ջեյրան, վայրի այծ, եղնիկ, վայրի խոզ, ձի, առյուծ և այլն։ Ժայռերին նույնպես կարելի է տեսնել թռչունների, ձկներ, օձերի, մողեսների և բազմաթիվ միջատների նկարներ։
Remove ads
Տես նաև
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads