Գողություն
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Գողություն, գողությունը ուրիշի գույքի գաղտնի հափշտակությունն է, ՀՀ Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ համարվում է հանցագործություն[1]։ Ոտնձգություն է սեփականության բոլոր ձևերի նկատմամբ։ Կարևոր է այն, որ գույքը հափշտակողի համար դիտարկվում է որպես ուրիշի գույք։ Իրավաբանորեն առանձնանում է հափշտակության այլ տեսակներից, ինչպիսիք են կողոպուտը, ավազակությունը, խարդախությունը, վատնումը։

Հափշտակությունը համարվում է գաղտնի, երբ
- հափշտակության մասին հայտնի չի եղել գույքի սեփականատիրոջը կամ երրորդ անձի. եթե նույնիսկ սեփականատերը չի իմացել այն մասին, որ իր սեփականությունը հափշտակել են (օրինակ, ապրանքային ավելցուկը, որը դեռևս չի հայտնաբերվել գույքագրմամբ)
- հափշտակությունը կատարվել է միայն այնպիսի անձանց ներկայությամբ, որոնցից հանցագործը հակառակ գործողություններ չի սպասել (նրա հարազատները կամ ծանոթները)
- հափշտակությանը ներկա գտնված անձիք չեն գիտակցել կատարված գործողության հակաիրավական լինելը, (օրինակ այցելուների ներկայությամբ թանգարանից նկարի գողությունը՝ այն վերականգնելու նպատակով պատից հանելու միջոցով)[2]։
Սուբյեկտիվ մեղսայնության տեսանկյունից գողությունը որակավորվում է որպես գողություն այն դեպքերում, երբ գողություն կատարած անձը, մտածել է, որ գաղտնի է գործել, եթե անգամ օբյեկտիվորեն նրա գործողությունները գաղտնի չեն եղել։
Օբյեկտ֊ այն հասարակական հարաբերություններն են որոնց դեմ ուղղված է գործողությունը, այսինքն սեփականությունը՝ անկախ պատկանելիության կոնկրետ ձևից, գույքը (գողության առարկան)
Օբյեկտիվ կողմը բնութագրվում է գաղտնի հափշտակությամբ (ուրիշի գույքի գաղտնի, ոչ բռնի վերցնելը ) Սուբյեկտիվ կողմը ուղղակի դիտավորությամբ մեղքն է, դրա հետ մեկտեղ շահադիտական դրդապատճառը. նպատակ է հետապնդում անօրինական ճանապարհով վերցնել գույքը։ Գողությունը համարվում է ավարտված հանցագործություն այն պահից, երբ մեղավորը վերցրել է ուրիշի գույքը և իրական հնարավորություն է ստացել այն օգտագործել իր հայեցողությամբ, անկախ այն բանից, թե կարողացել է նա իրացնել այդ հնարավորությունը, թե ոչ[3]։
Remove ads
Գողություն
Գողությունը և գաղտնի հափշտակությունը հոմանիշներ են։ Սկզբում ռուսաց լեզվում գողությունը նշանակել է պետական շահերին հակառակվելը, հանցագործություն իշխանության դեմ։ Օրինակ «Պուգաչովը գող է և ինքնահռչակ», «Կեղծ Դմիտրի IIը գող է»։ Մարդը, որը զբաղվել է հափշտակությամբ, անվանել են գող, իսկ զբաղմունքը՝ հափշտակություն։ Գողության նկատմամբ հիվանդագին ձգտումը ոչ թե հանուն վարձատրության, այլ հոգեկան դրդապատճառներից ելնելով հանդիսանում է հայտնի հոգեկան հիվանդություն՝ կլեպտոմանիա[4]։
Remove ads
Հափշտակության ձևերի որակավորումը (Հայաստանում)
ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասով
Գողությունը՝ ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի ուղղությամբ հափշտակությունը` պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։
- Գողությունը, որը կատարվել է՝
- մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
- խոշոր չափերով,
- պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով,
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով։
- Գողությունը, որը կատարվել է՝
- առանձնապես խոշոր չափերով,
- բնակարան ապօրինի մուտք գործելով,
- կազմակերպված խմբի կողմից,
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա[5]։
Remove ads
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads