Գուստավո Դիաս Օրդաս
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Գուստավո Դիաս Օրդաս Բոլանյոս (իսպ.՝ Gustavo Díaz Ordaz Bolaños, մարտի 12, 1911[1][2][3][…], Ciudad Serdan, Պուեբլա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ - հուլիսի 15, 1979[1][2][3][…], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի պետական և քաղաքական գործիչ, Մեքսիկական կոնգրեսի պատգամավորների պալատի անդամ, սենատոր, Մեքսիկայի ներքի գործերի նախարար, Մեքսիկայի 56-րդ նախագահ, Իսպանիայում Մեքսիկայի դեսպան։
Դիաս Օրդասի նախագահությունը՝ ուղեկցվելով ակտիվ սոցիալական քաղաքականությամբ, ինչպես օրինակ, բարեփոխումներով և տնտեսական լավ վիճակով, ստվերվել է 1968 թվականի հոկտեմբերի 2-ին Տլատելոլկոյում տեղի ունեցած ուսանողական բողոքի ակցիայի ժամանակ կառավարության կողմից ուսանողների կոտորածներից և անցկացված գործադուլներից հետո[6][7][8]։ Այդ ամենի պատճառով Դիաս Օրդասը իր նախագահության վերջնամասում կորցրել է իր հեղինակությունը։ Մեքսիկացի պատմաբանները և քաղաքագետները Դիաս Օրդասին դասում են Մեքսիկայի պատմության վատագույն և հակասական նախագահների շարքին[9][10]։
Remove ads
Կենսագրություն
Վաղ տարիներ
Գուստավո Դիաս Օրդաս Բոլանյոսը ծնվել է 1911 թվականի մարտի 12-ին Պուեբլա նահանգի Սյուդադ-Սերդան քաղաքում՝ Ռամոն Դիաս Օրդաս Ռեդոնետի ընտանիքում։ Պորֆիրիո Դիասի նախագահության ժամանակ Գուստավոյի հայրը ոստիկանապետ է եղել, սակայն նախագահ Դիասի պաշտոնազրկումից հետո կորցրել է աշխատանքը։ Իր ընտանիքի ֆինանսական վիճակի վատթարացումից հետո, Գուստավոյի հայրը մի քանի աշխատանք է փոխել և հիմնական բնակություն հաստատելու նպատակով ընտանիքի հետ անընդհատ մի վայրից մյուսն են տեղափոխվել։ Իր անբերետես արտաքինի պատճառով, Գուստավոն դեռ մանկուց ծաղրուծանակի է ենթարկվել։
Երիտասարդություն
Երբ Գուստավոյի ընտանիքը ժամանակավոր բնակություն է հաստատած եղել Օախակա քաղաքում, նա որոշ ժամանակով հաճախել է տեղի արվեստի և գիտության ինստիտուտ։ Գուստավոն ընդունակ աշակերտ է եղել, սակայն իրեն միշտ չի հաջողվել վճարել իր ուսման համար անհրաժեշտ դասագրքերի համար։ Գուստավոյի ինստիտուտում սովորելու ժամանակ, նրա ավագ եղբայր Ռամոնը այդտեղ լատիներեն էր դասավանդում։ Մի անգամ Գուստավոն ֆիզիկական ուժ է կիրառել մի ուսանողի նկատմամբ, որը ծաղրել էր Ռամոնին՝ իր արտաքինի համար։
Գուստավոն բարձրագույն կրթություն է ստացել 1937 թվականին՝ ավարտելով Պուեբլայի ինքնավար համալսարանը, դառնալով իրավաբան։ Շուտով պրոֆեսոր է դարձել, իսկ 1940-1941 թվականներին զբաղեցրել է համալսարանի պրոռեկտորի պաշտոնը։
Վաղ քաղաքական կարիերա
Լինելով չափավոր ձախերի գաղափարների կրող, Դիաս Օրդասը իր քաղաքական կարիերայի սկբնամասում եղել է Մեքսիկայի սոցիալական և հեղափոխական կուսակցությունների անդամ։
1932-1943 թվականներին աշխատել է Պուեբլա նահանգի կառավարությունում, իսկ 1943 թվականին ընտրվել է Մեքսիկական կոնգրեսի պատգամավորների պալատի անդամ։ Պատգամավորների պալատում պաշտոնավարել է մինչև 1946 թվականը։
1946-1952 թվականներին սենատոր է եղել։
1958-1964 թվականներին զբաղեցնելով Մեքսիկայի ներքին գործերի նախարարի պաշտոնը, համազգային ճանաչում է ձեռք բերել։ 1963 թվականներին հարել է Ինստիտուցիոն-հեղափոխականներին և 1964 թվականին կայանալիք նախագահական ընտրությունների համար թեկնածու է առաջադրվել նրանց կողմից։ Անցկացնելով ակտիվ քարոզարշավ և քվեարկության արդյունքում ստանալով ձայների 88,82%-ը ընտրվել է Մեքսիկայի նախագահի պաշտոնում։
Նախագահություն
1964 թվականի դեկտեմբերի 1-ին Գուստավո Դիաս Օրդասը պաշտոնապես ստանձնել է Մեքսիկայի նախագահի պաշտոնը։
Դիաս Օրդասի կառավարության ավտորիտար ոճը և կոշտ բնավորությունը իրենից վանել է մի շարք քաղաքական գործընկերների, հանդիսանալով նաև մի շարք բողոքի ակցիաների և գործադուլների պատճառ։ Դիաս Օրդասը երբեք չի հրաժարվել ցուցարարների նկատմամբ բիրտ ուժ կիրառելուց։ Դա նաև հրահրել է Գեռերո նահանգում նրա վարչակարգի դեմ զինված դիմադրության ձևավորմանը։
1968 թվականի Ամառային օլիմպիական խաղերը անցկացվել են Մեխիկոյում։ Մեքսիկայի պատմության մեջ այդ կարևոր իրադարձությունը ստվերվել է 1968 թվականի հոկտեմբերի 2-ին Տլատելոլկոյում տեղի ունեցած ուսանողական բողոքի ակցիայի ժամանակ Դիաս Օրդասի հրամանով ուսանողների նկատմամբ կիրառված բիրտ ուժից և անցկացված գործադուլներից հետո։ Բողոքի ակցիայի մասնակիցները կամ սպանվել են, կամ ազատազրկվել են մի քանի տարի ժամկետով։
1968 թվականի հոկտեմբերի 2-ի իրադարձությունները ցնցել են մեքսիկական ողջ հասարակությանը, իսկ Դիաս Օրդասը ձեռք է բերել կոպիտ և տհաճ նախագահի համբավ։
1970 թվականի նոյեմբերի 30-ին Դիաս Օրդասը, համաձայն Մեքսիկայի սամանադրության, իրավունք չունենալով իր թեկնածությունը առաջադրել գալիք նախագահական ընտրություններին պաշտոնապես դադարել է կատարել Մեքսիկայի նախագահի պարտականությունները։
Տնտեսություն
Դիաս Օրդասի նախագահությունը տնտեսապես հաջող է ընթացել․ Մեքսիկայի չափանիշներով գործազրկության և գումարային արժեզրկման ցուցանիշները ցածր են եղել։
Նախագահությունից հետո
1977 թվականին մեքսիկա-իսպանական դիվանագիտական կապերը վերականգնվելուն պես, Դիաս Օրդասը Իսպանիայում նշանակվել է Մեքսիկայի դեսպան։ Սակայն, նրա դեսպան դառնալու կապակցությամբ առաջացած խռովությունների պատճառով նրան չի հաջողվել երկար պաշտոնավարել։ Մեքսիկա վերադառնալուն պես Դիաս Օրդասը լքել է քաղաքականությունը։
Մահացել 1979 թվականի հուլիսի 15-ին։
Remove ads
Ընտանիք
1937 թվականին Գուստավոն ամուսնացել է Գուադալուպե Բորխա Օսորնոյի հետ։ Ունեցել է երկու որդի և մեկ դուստր։
Հիշողություն
- Դիաս Օրդասի անունով է կոչվել Պուերտո Վալյարտայի միջազգային օդանավակայանը։
Պարգևներ
Մեքսիկական
- Ացտեկական արծվի շքանշանի ժապավենի ասպետ
Արտասահմանական
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads