Գուտին Տոմնատիկ

լեռ Ուկրաինայում From Wikipedia, the free encyclopedia

Գուտին Տոմնատիկmap
Remove ads

Գուտին Տոմնատիկ (ուկրաիներեն՝ Гутин Томнатик), լեռ Չեռնոգորա լեռնաշղթայում, Ուկրաինայի ամենաբարձր լեռներից մեկը։

Արագ փաստեր Գուտին Տոմնատիկ, Տեսակ ...

Գտնվում է Ուկրաինայի Անդրկարպատյան մարզում, Կարպատյան բիոսֆերային արգելոցում (Ռեռնոգորայի արգելոցային զանգված)։ Հյուսիս-արևելյան լանջին Գուտին Տոմնատիկ և Բրեբենեսկուլ լեռների միջև 1801 մ ծովի մակարդակից բարձրության վրա գտնվում է Բրեբենեսկուլ լիճը։

Լեռան գագաթից հարավ գտնվում է Պոլոնինա Բրեբենեսկա բնավայրը, դեպի հյուսիս գտնվում է Ռեբրա, և արևելք՝ Բրեբենեսկուլ լեռները։

Լեռան ռելիեֆի վրա զգալի ազդեցություն է ունեցել սառցադաշտը։ Լեռան վրա աճում են ենթաալպիական և ալպիական գոտիների բույսեր, կան բազմաթիվ հազվագյուտ բույսեր։

Ամենամոտ բնակավայրերն են՝ Գովերլա (Անդրկարպատյան մարզ) և Բիստրեց (Իվանո-Ֆրանկովսկի մարզ) գյուղերը։

Remove ads

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուտին Տոմնատիկ» հոդվածին։
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads