Գուրգեն Ալեմշահ

հայ դիրիժոր, կոմպոզիտոր From Wikipedia, the free encyclopedia

Գուրգեն Ալեմշահ
Remove ads

Գուրգեն Միքայելի Ալեմշահ (մայիսի 22, 1907(1907-05-22)[1][2], Պարտիզակ[1][2] - դեկտեմբերի 14, 1947(1947-12-14)[1][2], Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[1][2]), հայ կոմպոզիտոր, խմբավար և դիրիժոր[3]։

Արագ փաստեր Գուրգեն Ալեմշահ, Հիմնական տվյալներ ...
Remove ads

Կենսագրություն

Ծնվել է 1907 թվականին Թուրքիայի հայկական Պարտիզակ ավանում[4]։ 1930 թվականին ավարտել է Միլանի կոնսերվատորիան։ Այնուհետև Փարիզում երաժշտություն է դասավանդել Մուրատ-Ռափայելյան վարժարանի բաժանմունքում, կազմակերպել և դասավանդել է «Կիլիկիա» երգչախումբը, որը 1937 թվականին, ժողովուրդների երաժշտության մրցահանդեսում, Գուրգեն Ալեմշահի «Հայկական հարսանիք» ստեղծագործությունով շահել է 2-րդ մրցանակ։ Որոշ ժամանակ ղեկավարել է ՀՕԿ-ի «Ալագյազ», իսկ 1939-1947 թվականներին «Սիփան-Կոմիտաս» երգչախումբը[5]։

Որպես դիրիժոր և խմբավար հանդես է եկել Ֆրանսիայում, Իտալիայում և ԱՄՆ-ում սիմֆոնիկ և խմբերգային համերգներով։ Կատարել է Կոմիտասի, Սպենդիարյանի, Չուխաջյանի, Քրիստափոր Կարա-Մուրզայի, Արմեն Տիգրանյանի և այլոց ստեղծագործությունները։ Մահացել է 1947 թվականին ԱՄՆԴետրոյտ քաղաքում սրտի կաթվածից[6]։

Remove ads

Ստեղծագործություններ

  • Երգեր
    • Բուխարիկ
    • Իմ երգը
    • Ես սիրեցի
    • Իմ յարը
    • Աղվորներուն
    • Նազերով
    • Ծաղիկ էի
    • Իղձ
    • Սիրելիս
    • Պճինկո
  • Խմբերգեր
    • Իմ հեռավոր հայրենիք
    • Հայաստան
    • Անուշիկ յար ջան
    • Մեր պարտեզում
    • Հունձք,
    • Պլպուլն Ավարայրի
  • Գործիքային ստեղծագործություններ
    • Հայկական ժողովրդական պարեր (ջութակի և դաշնամուրի համար)
  • Սիմֆոնիկ նվագախմբի համար
    • Արևելյան գիշերներ (1931)
    • Հեքիաթ
    • Երկու պատմվածք հազար ու մեկ գիշերներից
  • Վոկալ սիմֆոնիկ երկ
    • Ավարայրի պատերազմը (1934).
  • Մեկ գործողությամբ երաժշտական պատկերներ
    • Վարդավառ (1932)
    • Ծովինար
Remove ads

Ձայնագրություններ

Գրականություն

Ցիցիլիա Բրուտյան(1968). Սփյուռքի հայ երաժիշտները. «Հայաստան» հրատարակչություն, Երևան. էջ. 55–60.

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads