Գվադելուպա

From Wikipedia, the free encyclopedia

Գվադելուպաmap
Remove ads

Գվադելուպա (ֆր.՝ Guadeloupe), Ֆրանսիայի անդրծովյան դեպարտամենտ Վեսթ Ինդիայում, Կարիբյան ծովի արևելյան մասում։ Տարածքը 1,628 կմ² է։ Կազմի մեջ են մտնում Գվադելուպ գլխավոր կղզին և Մարի Գալանտ, Դեզիբադ, Լը Սենտ, Սեն Բարտելմի, Պտիտ Տեր մանր կղզիներն ու Սեն Մարտեն կղզու հյուսիսային մասը (հարավային մասը պատկանում է Նիդերլանդներին)։

Հայտնաբերել է Քրիստափոր Կոլումբոսը, 1493 թվականին։

Գլխավորապես բնակվում են մուլատներ և սևամորթներ։ Տնտեսության հիմքը շաքարեղեգի, բանանի մշակությունն է։ Վարչական կենտրոնը Բաս Տերն է, գլխավոր առևտրական կենտրոնն ու նավահանգիստը՝ Պուենտա-պիտրը։

Remove ads

Աշխարհագրություն

Գվադելուպան կազմված է երկու մոտ նույն չափ ունեցող կղզիներից, որոնք բաժանվում են նեղուցով:Արևմտյան մասը Բաս-Տերը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է «ներքև»:Այդտեղ է գտնվում Փոքր Անտիլյան կղզնիների ամենաբարձր կետը Սուֆրիեր հրաբուխը (1467մ):Գրանդ-Տեր կղզին հարթավայրային է մաքսիմալ բարձրությունը 130 մետր է։

Պատմություն

1635 թվականին Գվադելուպան զավթել են ֆրանսիացիները. 1674 թվականին հայտարարել են ֆրանսիական տիրույթ։ Մինչ 1816 թվականը Գվադելուպայի համար պայքար է գնացել Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջև։ 1946 թվականին ստավել է Ֆրանսիայի «անդրծովյան դեպարտամենտի» ստատուս[2]։

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads