Գրաքննությունը Թուրքիայում
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Գրաքննությունը Թուրքիայում, կարգավորվում է ներքին և միջազգային իրավունքով, ընդ որում, վերջինս (համենայն դեպս, տեսականորեն) ազգային օրենսդրության նկատմամբ գերակայություն ունի Թուրքիայի սահմանադրության 90-րդ հոդվածին համապատասխան (2004 թվականին ընդունված փոփոխություններով)[1]։

Չնայած օրենսդրական դրույթներին՝ ԶԼՄ-ների ազատությունը Թուրքիայում վատացել է 2010 թվականից ի վեր։ 2016 թվականի հուլիսին տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձից հետո այն հատկապես կտրուկ կերպով կրճատվել է[2][3]։ Նախագահ Ռեջեփ Էրդողանի օրոք ձերբակալվել են հարյուրավոր լրագրողներ, փակվել կամ գրավվել են տասնյակ լրատվամիջոցներ, շատ լրագրողների հավատարմագրերը չեղյալ են հայտարարվել։ Որոշ տվյալներով՝ ներկայումս Թուրքիային բաժին է ընկնում ամբողջ աշխարհում բանտարկված բոլոր լրագրողների մեկ երրորդը[4]։
Remove ads
Նկարագրություն
2013 թվականից «Freedom House»-ը Թուրքիան որակում է որպես «անազատ» երկիր[2]։ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը Թուրքիային ավելի քան 180 երկրների շարքում դասել է 149-րդ տեղում՝ Մեքսիկայի և Կոնգոյի ԴՀ միջև՝ 44,16 արդյունքով[5]։ 2015 թվականի երրորդ եռամսյակում թուրքական «Bianet» անկախ մամուլի գործակալությունն «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ) կուսակցության ժամանակավոր կառավարության օրոք արձանագրել է ընդդիմադիր ԶԼՄ-ների վրա հարձակումների ուժեղացում[6]։ «Bianet»-ի՝ 2015 թվականի դիտարկման վերջնական զեկույցը հաստատել է այդ միտումը և ընդգծել, որ այն բանից հետո, երբ ԱԶԿ-ն ժամանակավոր կառավարման շրջանից հետո վերականգնել է իր դիրքը խորհրդարանում, Թուրքիայի կառավարությունն ավելի է ուժեղացրել իր ճնշումը երկրի ԶԼՄ-ների վրա[7]։
2012 և 2013 թվականներին Լրագրողների պաշտպանության կոմիտեն Թուրքիային որակել է որպես վատագույն երկիր բանտում նստած լրագրողների քանակով (առջևում Իրանն ու Չինաստանն են)․ 2012 թվականին 49 լրագրող եղել է անազատության մեջ, իսկ 2013 թվականին՝ 40 լրագրող[8][9]։ 2014 թվականին «Twitter»-ի ներկայացրած թափանցիկության զեկույցը ցույց է տվել, որ 2014 թվականի երկրորդ կեսին Թուրքիան «Twitter»-ում 5 անգամ ավելի շատ բովանդակություն հեռացնելու հարցում է ներկայացրել, քան ցանկացած այլ երկիր, ընդ որում, 2015 թվականին հարցումների քանակն ավելացել է ևս 150%-ով[10][11]։
Իր 12-ամյա կառավարման ընթացքում ԱԶԿ-ն աստիճանաբար ընդլայնել է իր վերահսկողությունը ԶԼՄ-ների նկատմամբ[12]։ Այսօր բազմաթիվ թերթեր, հեռուստաալիքներ և ինտերնետ-պորտալներ, որոնք ստացել են «Yandaş Medya» («կուսակցական լրատվամիջոցներ») կամ «Havuz Medyası» («մեդիայի լողավազան») անվանումը, շարունակում են իրենց ակտիվ կառավարամետ քարոզչությունը[13]։ Մեդիա խմբերից մի քանիսը ստանում են արտոնյալ ռեժիմ՝ ԱԶԿ-ի խմբագրական քաղաքականությանը բարեկամանալու դիմաց[14]։ Այս լրատվամիջոցներից որոշները ԱԶԿ-ի բարեկամական ձեռնարկություններ են դարձել կասկածելի հիմնադրամների և ընթացակարգերի միջոցով[15]։ Մյուս կողմից՝ ԱԶԿ-ի ոչ լոյալ լրատվամիջոցներն ահաբեկման, ստուգումների և տուգանքների սպառնալիքի տակ են[16]։ Այդ մեդիա խմբերի սեփականատերերը բախվում են նմանատիպ սպառնալիքների իրենց մյուս ձեռնարկությունների համար[17]։ ԱԶԿ կուսակցության ղեկավարական կազմին քննադատելու համար աշխատանքից հեռացվող տեսաբանների քանակը զգալիորեն աճել է[18][19][20][21]։
Remove ads
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads