Գևորգ Թամանյան
հայ ճարտարապետ From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Գևորգ Ալեքսանդրի Թամանյան (փետրվարի 13 (26), 1910[1][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][2] - հոկտեմբերի 4, 1993[2], Երևան, Հայաստան[2]), հայ ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր շինարար (1957), ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1968)։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թամանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալեքսանդր Թամանյանի որդին է, Հուլիոս (Յուլի) Թամանյանի եղբայրը։
Remove ads
Կենսագրություն
1932 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։
Աշխատել և կատարելագործվել է Երևանում՝ հոր արվեստանոցում։ Նրա մահից հետո ավարտին է հասցրել շինարարական ընթացքի մեջ գտնվող կառույցները'
- Կառավարական տունը,
- Օպերայի և բալետի թատրոնի,
- Ազգային գրադարանի շենքերը։
- 1948-1955 թվականներին եղել է Երքաղխորհրդի, 1955-1958 թվականներին՝ Հայպետնախագիծ, 1958-1962 թվականներին՝ Երևաննախագիծ ինստիտուտների ճարտարապետական արվեստանոցների ղեկավար։
Գործունեությունը
Գևորգ Թամանյանի նախագծերով Երևանում իրականացվել է Կիևյան փողոցի կառուցապատումը (1953-1956 թվականներին, հեղինակային խմբի հետ), կառուցվել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի և պարարվեստի ուսումնարանի միացյալ շենքը (1948-1950 թվականներին, նոր կողաշենքը՝ 1976), Կոմիտասի անվան կոնսերվատորիան (1975), Հայգլխէներգոյի բնակելի տունը (1948-1950), Ջերմուկում` առողջարան և հանքային ջրերի տաղավարը (1950-1956), մշակույթի պալատներ Ճարտարում (1969) և Մարտունիում (1973, երկուսն էլ` ԼՂՀ-ում) և այլն։
Գևորգ Թամանյանը ստեղծել է 1400 նստատեղով ներկայիս Արամ Խաչատրյանի անվան համերգային մեծ դահլիճը (ավարտվել է 1953 թվականին), որը նրա ստեղծագործության գլուխգործոցն է։
Գևորգ Թամանյանի հսկողությամբ է մշակվել և իրականացվել նաև Կառավարական տան 800-տեղանոց նիստերի դահլիճը։
Պարգևատրվել է ՀՀ Պետական մրցականերով (1970, Հանրապետության հրապարակի կառուցապատման, 1980, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի շենքի համալիր վերակառուցման համար)։
Երիտասարդ ճարտարապետների ստեղծագործության համամիութենական (1947), «Տարվա լավագույն կառույց» հանրապետական (1953) ստուգատեսների դափնեկիր[3]։
Remove ads
Պատկերասրահ
- Խաչատուր Աբովյանի հուշարձանը Երևանում
- Հանքային ջրերի ըմպելասրահ
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads