Դահրավ

Վիքիմեդիայի նախագծի բազմիմաստության փարատման էջ From Wikipedia, the free encyclopedia

Դահրավ
Remove ads

Դահրավ, գյուղ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում` շրջկենտրոնից 18 կմ հարավ-արևմուտք, 800 մետր բարձրության վրա, մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 19 կմ հեռավորության վրա ։ Տարածքը՝ 2155,3 հեկտար է։ Զբաղվում են այգեգործությամբ, անասնապահությամբ, երկրագործությամբ, և փայտամշակությամբ։ Ունի գույաղպետարան, միջնակարգ դպրոց, բուժկետ, մշակույթի տուն։ Գործում է առևտրի 1 կենտրոն[3]։

Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Thumb
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[2]

Համայնքն ապահովված է էլեկտրգիայով։ Հեռուստատեսութունը և ռադիոն համայնքում հասանելի են։ Այստեղ գործում է 2.5G բջջային կապի համակարգը, անլար հեռախոսակապն առկա է։ Հասանելի է ինտերնետ ծառայությունը (ապահովված է Wi-Fi ինտերնետ կապով)։

Դահրավի համայնքային բուջեյի ծախսերի ֆինանասավորման աղբյուրներն են ընքացիկ եկամուտները, ոչ ֆինանսական ակտիվների օտարումից միջոցների ստացումը և պետական բյուջեից նպատակային հատկացումները։

Remove ads

Բնակչություն

Դահրավ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 179 մարդ։ Հիմնական դպրոցում սովորում են 15 աշակերտներ։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[4].

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Բնակիչ ...

Աշխարհագրություն

Դահրավ համայնքը լեռնային է։ Տարածքը՝ 2155,3 հեկտար է, որից 1011,55 հա գյուղատնտեսական նշանակության, իսկ 1090,6 հա անտառային հողեր են։ Դահրավի սահմանով հոսում է Բադարա գետը։

Տնտեսություն

Համայնքում կա 68 տնտեսություն։ Ջրամատակարարումն իրականացվում է համայնքի կողմից՝ ինքնահոս եղանակով, համակարգը սնվում է 2 ակունքներից։ Համայնքի տարածքում առկա են թվով 13 աղբյուրներ՝ «Մռվեն», «Կրմնջին», «Հարթեն», «Օրհնած», «Ռաֆֆու», «Խաչ», «Խաչի հող», «Պիծի կյումեր», «Սիսեռն», «Սորթուն հորթ», «Սուրթնեն երթ», «Նիկոսեն» և «Ումուռլու»։

Տրանսպորտ

Տրանսպորտային կապը կարգավորված է։ Կատարվում են ուղևորափոխադրումներ Դահրավ-Ստեփականերտ-Դահրավ միջշրջանային թիվ 113 կանոնավոր ավտոբուսային երթուղով։ Համայնքային ենթակայության ճանապարհները պատված են խճով և կոպճով, չմշակված կապակցող նյութերով։

Պատմամշակույթային հուշարձաններ

Գյուղում կան պատմամշակութային հուշարձաններ՝ Սբ. Հովհաննես եկեղեցի (XlXդ.), «Սռեն նահատակ» եկեղեցի (Xll-lllդդ.), աղբյուր (XlXդ.), մատուռ (Xll-Xlllդդ.), որմնափակ խաչքար (1081թ.), (1276թ.), շրջակայքում՝ մատուռ (XVl-XlXդդ.), սրբավայր «Եղցահող»(XVll-XVlllդդ.), Րաֆֆու աղբյուր-հուշարձանը (1800թ.), հին եկեղեցիների ավերակներ (Xlդ.)(Xlllդ.)։

Դահրավն Արցախյան պատերազմում

1989 թվականին գյուղում կազմավորվել է կամավորական ջոկատ (հրամանատար՝ Սլավիկ Առուշանյան), որի հիմքի վրա ստեղծվել է դասակ, ապա՝ վաշտ (հրամանատար՝ Է. Խաչատրյան)։ Ջոկատը առանձին, իսկ 1992 թվականից Ասկերանի պաշտպանական շրջանի կազմում մասնակցել է Ասկերանի շրջանի գյուղերի ինքնապաշտպանական և Շուշիի, Լաչինի, Քելբաջարի, Աղդամի, Ֆիզուլիի (Հորադիզ), Մարտակերտի շրջանների ազատագրական մարտերին։ Գյուղից Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել է Է. Խաչատրյանը, «Արիության համար» մեդալով՝ Ռ. Ներսիսյանը, Ա. Սարգսյանը, Մ. Համբարձումյանը, Մ. Խաչատրյանը, Ա․Դավթյանը, Ս. Հովակիմյանը, Ա. Դանիելայնը, Վ. Բարսեղյանը, Վ. Միքայելյանը։ Գյուղից զոհվել է 7 ազատամարտիկ[5]

Remove ads

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads