Դանուբ

Գետ Ավստրիայում From Wikipedia, the free encyclopedia

Դանուբ
Remove ads

Դանուբ[3], գետ Եվրոպայում։ Երկարությամբ երկրորդն է Եվրոպայում (Վոլգայից հետո)։ Սկիզբ է առնում Շվարցվալդի արևելյան լանջերից (Գերմանիա) և թափվում Սև ծովը՝ առաջացնելով դելտա։ Երկարությունը 2850 կմ է։ Հոսում է Գերմանիայի, Ավստրիայի, Սլովակիայի, Հունգարիայի, Խորվաթիայի, Սերբիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Մոլդովայի, Ուկրաինայի տարածքներով, նրա ափերին են գտնվում եվրոպական 4 մայրաքաղաքներ՝ Վիեննան, Բրատիսլավան, Բուդապեշտը և Բելգրադը[4]։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դանուբ (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Դանուբ, Բնութագիր ...

Դանուբի ափին գտնվող մյուս խոշոր քաղաքներից են Ռեգենսբուրգը, Լինցը, Նովի Սադը, Ռուսեն, Բրեիլան, Գալացը, Իզմայիլը։

Remove ads

Անվանում

Հին հույները (Հեսիոդոս, Մ.թ.ա. 7-րդ դար) գետը հիշատակում են Իստրոս անունով (այդ անվանումը վերաբերում է գետի ստորին հոսանքին), ավելի ուշ հռոմեացիները (Կեսար, մ. թ. ա. 1-ն դար) այն անվանել են Danuvius։ Հետազոտողների մեծ մասը գտնում է, որ անվանման հիմքում ընկած է հին իրանական դան «գետ» տերմինը[5]։

Անվանումը տարբեր լեզուներով

Ռուսերեն՝ Дунай Դունայ
Բուլղարերեն՝ Дунав Դունաֆ
Գերմաներեն՝ Donau Դոնաու
Խորվաթերեն՝ Dunav Դունավ
Հունգարերեն՝ Duna Դունա
Ուկրաիներեն՝ Дунай Դունայ
Ռումիներեն՝ Dunărea Դուներեա
Սերբերեն՝ Дунав Dunav Դունավ
Սլովակերեն՝ Dunaj Դունայ
Remove ads

Ծանոթագրություններ

Գրականություն

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads