Դաշինք (թերթ)
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
«Դաշինք», գրական-քաղաքական օրաթերթ։ Հրատարակվել է 1909—1915 թվականներին և 1919 թվականին, Զմյուռնիայում, իբրև շարունակություն «Արևելյան մամուլ»-ի (1871 —1909 թվականներին)։ Խմբագիր՝ Ս․ Պարթևյան։ «Դաշինք» ռամկավար կուսակցության դիրքերից անդրադարձել է արևմտահայության հասարակական-քաղաքական խնդիրներին, լուսաբանել գավառի ազգային և տնտեսության, Թուրքիայի ներքին ն արտաքին կացությունը, պայքարել երիտթուրքերի հակահայ գործունեության դեմ[1][2]։
Տպագրել է քննադատական ու տեղեկատու նյութեր զմյուռնահայության, բնաշխարհի և Կոնստանդինոպոլսի սահմանադրական մարմինների գործունեության մասին։ «Դաշինք»-ը ներկայացրել է հայ, ռուս և եվրոպական գրողների ստեղծագործությունները, տնսական հոդվածներով լուսաբանել ազգային մշակույթի և արվեստի զարգացման խնդիրներ։ Աշխատակցել են Ա․ Հարությունյանը, Մ․ Պարսամյանը, Հ․ Ալփիարը, Մ․ Կյուրճյանը, Կ․ Պալապանյանը և ուրիշնևր։ 1919—1922 թվականներին լույս է տեսել «Արևելյան մամուլ» անունով։
Remove ads
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads