Դաշտամկներ
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Դաշտամկներ (լատին․՝ Microtinae), կրծողների կարգի համստերանմանների ընտանիքի ենթաընտանիք։
Remove ads
Արտաքին կառուցվածք
Մարմնի երկարությունը 10-12, երբեմն՝ մինչև 36 սմ է, պոչինը՝ մոտ մարմնի կեսը։ Կտրիչները և աղորիքները մշտապես աճում են։ Դաշտամկների մեծ մասն ապրում է գաղութներով՝ վարելահողերում, թփուտներում, այգիներում, քարակույտերում և այլուր։ Փորում են խոր բներ։ Ակտիվ են ամբողջ տարվա ընթացքում։
Բազմացում և զարգացում
Բազմանում են տարեկան 4-5 անգամ, ունենում 2-10, երբեմն՝ մինչև 18 ձագ։ Սնվում են խոտաբույսերով, սերմերով, արմատներով վնասում են գյուղատնտեսական բույսերին։
Տարածում
Հայաստանում տարածված են թփուտային դաշտամուկը, հասարակական դաշտամուկը, ջրային դաշտամուկը, սովորական դաշտամուկը և այլն, որոնք տարածված են Ստեփանավանի, Ալավերդու, Նոյեմբերյանի, Գորիսի, Վեդու և այլ շրջաններում։
Նշանակությունը
Մի շարք վարակիչ հիվանդությունների (ժանտախտ, տուլարեմիա, Վարակիչ դեղնախտ և այլն) հարուցիչների բնական կրողներ են։ Որոշները (Մշկառնետ, ջրային դաշտամուկ) մորթարդյունագործության օբյեկտ են։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 286)։ ![]() |
![]() | Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դաշտամկներ» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դաշտամկներ» հոդվածին։ |
Remove ads
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads