Դելտա (գետ)

From Wikipedia, the free encyclopedia

Դելտա (գետ)
Remove ads

Դելտա (հունական այբուբենի դելտա՝ Δ մեծատառից), գետաբերանի հատուկ ձև։ Գետի ստորին հոսանքում գետային ջրաբերուկներով ստեղծված ցածրավայր՝ մասնատված բազուկների և վտակների՝ մեծ կամ փոքր ճյուղավորված ցանցով։ Առաջանում է գետի հոսքի, ծովի ալեբախության, մակընթացության և տարաքաշող բերող հոսանքների փոխազդեցությամբ։ Ժամանակի ընթացքում դելտան մեծացնում է իր չափերը՝ առաջանալով դեպի ծով։ Դելտայի ընդարձակման արագությունը տատանվում է տարեկան մի քանի մետրից մինչև հարյուրավոր մետրի։ Ջրաբերուկների կուտակման բնույթով դելտաները լինում են՝ շրջափակված (Կամչատկա), դուրս քաշած (Լենա), թիակաձև (Միսսիսիպի), կտցանման (Տիբեր), բազմակղզային (Վոլգա), բարդ և այլ տիպերի։ Խոշոր գետերի դելտաները երբեմն հասնում են մեծ չափերի (Ամազոնի դելտաները 100 հզ կմ² է, Վոլգայինը՝ 19 հզ կմ²)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 328
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դելտա (գետ)» հոդվածին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դելտա (այլ կիրառումներ)
Thumb
Նեղոսի դելտան
Remove ads
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads