Դեյվիդ Ուորկ Գրիֆիթ
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Դեյվիդ Ուորկ Գրիֆիթ (անգլ.՝ David Llewelyn Wark "D. W." Griffith, հունվարի 22, 1875[1][2][3][…], Crestwood, Օլդհեմ շրջան, Կենտուկի, ԱՄՆ - հուլիսի 23, 1948[1][2][3][…], Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր։
1936 թ. արժանացել է «Օսկար» մրցանակի համաշխարհային կինոյում խոշոր վաստակի համար։
Remove ads
Կենսագրություն
Ծնվել է 1875 թ. հունվարի 22-ին Կենտուկի նահանգում՝ Կրեստվուդում։ Գրիֆիթների ընտանիքը սկզբում ապրում էր բարեկեցիկ կյանքով։ Բայց քաղաքացիական պատերազմի ժամանակ Դեյվիդի հայրը անցավ Հարավի կողմը։ Վերջինիս պարտությունից հետո Գրիֆիթների ընտանիքը սնանկացավ, և նրանք ստիպված ապրում էին ավագ դստեր՝ ուսուցչուհի Մեթիի աշխատավարձով։ Մինչև կինոն Գրիֆիթը զբաղվել է բազմաթիվ մասնագիտություններով։ Նա եղել է իր քաղաքի փոքր թերթի խմբագիր, սևագործ, մետաղագործ, գրադարանավար, ծառայող, վերելակավար, հրշեջ։ 1920-ական թվականներին նա դարձավ դերասան փոքր թատերախմբում։ Գրիֆիթը երազում էր գրող դառնալ և իր ազատ ժամանակը տրամադրում էր պոեմների, պատմվածքների և պիեսների ստեղծագործմանը։ Նրա նորավեպերից և բանաստեղծություններից որոշները տպագրվել էին հայտնի ամսագրերում։ Նրա «Հիմարը և աղջիկը» պիեսը երկու շաբաթ շարունակ բեմադրվում էր Վաշինգտոնում և Ֆիլադելֆիայում։
Remove ads
Գործունեություն
1907 թվականին Գրիֆիթին առաջարկեցին դիմել կինոստուդիա։ Նա և իր կինը հրավեր ստացան Էդիսոնի կինոստուդիայից։ Գրիֆիթը Էդվին Պորտերի հետ նկարահանեց «Արծվի բույնից փրկվածը» ֆիլմը, որտեղ խաղաց գիշատիչ կենդանու ճանկերից երեխային խլող լեռնականին։ 1908 թ. հունիսի սկզբին Նյու Ջերսիում սկսեց իր առաջին ֆիլմը՝ «Դոլիի արկածները»։ 1908 թ. օգոստոսի 17-ին «Բայոգրաֆ» ստուդիան հրավիրեց Գրիֆիթին աշխատելու որպես գլխավոր ռեժիսոր՝ շաբաթական 50 դոլար աշխատավարձով։ Գրիֆիթը նկարահանեց մի քանի մեծ բյուջե ունեցող ֆիլմեր, որոնցից են «Ազգի ծնունդը» և «Անհամբերություն։ Սիրո պատերազմը դարերի ընթացկում»։ Ունենալով հսկայական միջոցներ՝ Գրիֆիթը չարդարացրեց Հոլիվուդի սպասումները։ Վերջինս չներեց Գրիֆիթին նրա կորուստները և հեռացրեց աշխատանքից։ Նրան անխղճաբար ոչ մի տեղ աշխատանքի չէին ընդունում։ Գրիֆիթը այլևս ոչ մի ֆիլմ չնկարահանեց։ Նա մահացավ 1948 թվականին հուլիսի 23-ին արյունազեղությունից գլխուղեղի մեջ։
Remove ads
Ֆիլմագրություն


Ընդհանուր թվով 500-ից ավելի ֆիլմի ռեժիսոր է, 200-ից ավելի սցենարի հեղինակ, խաղացել է մոտ 40 ֆիլմում։
Remove ads
Գրականություն
- Ямпольский М. Б. Гриффит и поэтическая традиция.//Западное искусство. XX век. Классическое искусство и современность. М.։ Наука, 1992.- C.232-267. ISBN 5-02-012780-9
Պատկերներ
- դրվագ «Կոտրված բողբոջներ» ֆիլմից
- դրվագ «Ազգի ծնունդը» ֆիլմից
- Գրիֆիթը աշխատասեղանի մոտ
- Գրիֆիթը նավի վրա
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads