Դենիս Օ'Հեր
ամերիկացի դերասան From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Դենիս Պատրիկ Շեյմուս Օ'Հեր (անգլ.՝ Denis O'Hare հունվարի 17, 1962[1][2], Կանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ), ամերիկացի դերասան և դրամատուրգ, «Թոնի» մրցանակաբաշխության դափնեկիր, երեք անգամ նոմինացվել է «Էմմի» մրցանակաբաշխությանը, նկարահանվել է ամերիկայն հայտնի «Իրական արյուն» «Ամերիկյան սարսափ պատմություն» հեռուստասերիալներում, օսկարակիր «Գնորդների դալասյան ակումբը» ֆիլմում։
Remove ads
Վաղ տարիներ
Դենիսը ծնվել է 1962 թվականի հունվարի 17-ին Միսսուրի նահանգի Կանզաս Սիթի քաղաքում։ Նրա մայրը դաշնակահար էր։ Ունի երեք քույր՝ Փեմը, Պատրիսիան, Քեթլինը և մեկ եղբայր՝ Մայքլը։ Դենիսը մեծացել է Դետրոյթում գտնվող արվարձաններից մեկում։ Երբ նա 15 տարեկան էր նրա ընտանիքը տեղափոխվել է Բլումֆիլդ Հիլզ։ Ունի նաև Իռլանդիայի քաղաքացիություն։ Նրա հայրական պապը 1920-ական թվականներին Իռլանդիայից արտագաղթել է ԱՄՆ[4]։ 1980 թվականին Դենիսը Դետրոյթից տեղափոխվել է Չիկագո՝ «Հյուսիս-արևմտյան համալսարան» թատերական արվեստ սովորելու[5]։ 1990-ականներին նա արդեն «Բորրոու» խմբի հետ ակտիվ համագործակցության մեջ էր[6][7]։
Remove ads
Կարիերա
Դենիսը իր կարիերան սկսել է 1993 թվականին՝ փոքր դեր խաղալով «Օրենք և կարգ» հեռուստասերիալում։ Դրանից հետո նա շարունակելէ փոքր դերեր խաղալ տարբեր կինոնկարներում և հեռուստասերիալներում։ Առաջխաղացումը սկսել է 2003 թվականին «Տար ինձ» ներկայացման մեջ խաղալով։ Այդ դերի համար էլ Դենիսը արժանացել է «Թոնի» և «Դրամա Դեսկ» մրցանակների՝ երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգերում։ 2005 թվականին Դենիսը կրկին արժանացել է «Դրամա Դեսկ» մրցանակի՝ «Սիրելի Չարթի» մյուզիքլում կատարած իր դերի համար։ 2004 թվականին «Մարդասպանները» ֆիլմում խաղացել է ամերիկացի գրող Շառլ Գիտոյի դերը, որը սպանել է ԱՄՆ նախագահ Ջեյմս Գարֆիլդին։ Այդ դերի համար էլ Դենիսը արժանացել է «Թոնի» մրցանակին՝ լավագույն դերասան անվանակարգում։ Նկարահանվել է նաև «Կաբարե», «Մայոր Բարբարա», «Անտառում» ֆիլմերում։ Այնուհետև Դենիսը նկարահանվել է «Տարեդարձ» (2001), «21 գրամ» (2003), «Դավաճանության գինը» (2005), «Մայքլ Քլեյթոն» (2007), «Նրա սիրտը» (2007), «Չարլի Ուիլսոնի պատերազմը» (2007) և այլն։ Նկարահանվել է նաև «Մահացու ձանձրույթ», «Բրոդ սիթի», «Երիտասարդ Ինդիանա Ջոնսի արկածները» հեռուստասերիալներում։ Ամերիկյան «Միլկ» ֆիլմում Դենիսը նկարահանվել է Ջոն Բրիգսի դերում։ Այդ դերը նրա ամենահայտնիներից է։ Ֆիլմը պատմում է քաղաքական գործիչ Հարվեյ Միլկի մասին։ 2010-2012 թվականներին նկարահանվել է «Իրական արյուն» ամերիկյան սարսափ հեռուստասերիալում։ Դերասանական մեծ ժողովրդականություն և ճանաչում է ձեռք բերել «FX» հեռուստաալիքի կողմից նկարահանված «Ամերիկյան սարսափ պատմություն» հեռուստասերիալում։ Սերիալի հինգ եթերաշրջաններում Դենիսը տարբեր դերերում է նկարահանվել։ 2014 թվականին նկարահանվել է օսկարակիր «Գնորդների դալասյան ակումբը» ֆիլմում։
Բարձրակարգ հեռուստասերիալներում և ֆիլմերում իր կատարած դերերը Դենիսին երկու անգամ նոմինացրել են «Էմմի» հեղինակավոր մրցանակաբաշխությանը։
Remove ads
Ծանոթագրություններ
Գրականություն
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads