Դեն Բիլզերյան

From Wikipedia, the free encyclopedia

Դեն Բիլզերյան
Remove ads

Դեն Բիլզերյան (անգլ.՝ Dan Bilzerian, դեկտեմբերի 7, 1980(1980-12-07), Տամպա, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկահայ պրոֆեսիոնալ պոկեր խաղացող, դերասան և ինտերնետային աստղ։

Արագ փաստեր Դեն Բիլզերյան Dan Bilzerian, Ծնվել է ...
Remove ads

Պոկերային կարիերա

Պրոֆեսիոնալ պոկերում Դեն Բիլզերյանի առաջին մեծ հաջողությունը եղել է 2009 թվականին՝ Պոկերի միջազգային մրցախաղին։ Նա հայտնվել է այդ մրցախաղին նվիրված հեռուստատեսային շոուի 6 դրվագներում։ Այդ մրցախաղում նա գրավել է 180-րդ հորիզոնականը և հաղթել 36 626 դոլար[5]։ Համարվում է Victory Poker-ի հիմնադիրներից մեկը[6]։ 2010 թվականին Թվիթերում Bluff ամսագրի կողմից անվանվել է ամենածիծաղելի խաղացողներից մեկը[7]։ 2011 թվականի մարտի 9-ին 385 000 դոլար վաստակելու համար մասնակցել է ընկերական մրցավազքի ԱՄՆ վերին դատարանի անդամ և իրավաբան Թոմ Գոլդշտեյնի հետ։ Մրցույթը անցկացվել է Լաս Վեգասում, և հաղթել է Դենը։ Բիլզերյանը հանդես էր գալիս 1965 թվականին թողարկված AC Cobra մեքենայով, իսկ Գոլդշտեյնը՝ 2010 թվականին թողարկված Ferrari 458 Italia-ով[8]։

Remove ads

Կարիերան կինոյում

2013 թվականին Դեն Բիլզերյանը մասնակցել է «Օլիմպոսի անկումը» ֆիլմի նկարահանումներին։ Ներդրել է մեկ միլիոն դոլար «Վերապրող» ֆիլմի ստեղծման համար և ստացել է դերերից մեկը։ 2014 թվականին նաև նկարահանվել է «Այլ կին» և «Մեծն հավասարեցնող» ֆիլմերում[9][10]։

Անձնական կյանք

30 տարեկան հասակում ստացել է սրտի երկու կաթված[11]։ Դենի հայրը՝ Փոլ Բիլզերյանը, հայտնի նախկին թրեյդեր է Ուոլ սթրիթում, իսկ եղբայրը[12]՝ Ադամ Բիլզերյանը, նույնպես պրոֆեսիոնալ պոկեր խաղացող է։

Նախագահի թեկնածու

2015 թվականի հունիսին Բիլզերյանը հայտարարեց 2016 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններում իր թեկնածությունը դնելու մասին լուրը [13][14]:

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads