Դերբայ

From Wikipedia, the free encyclopedia

Remove ads

Դերբայներ, բայի անդեմ ձևեր, որոնք, ունենալով բայի իմաստ ու սեռի քերականական կարգ, ցույց են տալիս գործողություն՝ առանց եղանակի, ժամանակի, դեմքի ու թվի[1]։

Ժամանակակից հայերենն ունի ութ դերբայ, որոնցից չորսն անկախ են, չորսը՝ կախյալ։

Անկախ դերբայները ունեն ինքնուրույն շարահյուսական կիրառություն և անկախ բառային միավորներ են։ Ժամանակակից հայերենի անկախ դերբայներն են՝

Կախյալ դերբայները, որ կոչվում են նաև ձևաբայեր, ինքնուրույն շարահյուսական կիրառություն չունեն և նախադասության մեջ գործածվում են միայն օժանդակ բայի ներկայի ու անցյալի ձևերի հետ։ Կախյալ դերբայները, գործածվելով օժանդակ բայերի հետ, նախադասության մեջ կարող են դառնալ միայն պարզ ստորոգյալ։

Ժամանակակից հայերենի կախյալ դերբայներն են՝

Մանրամասն տեղեկատվություն Դերբայ, Հիմք ...
Remove ads

Ածականական դերբայ

Դերբայների այն ձևերը, որոնք բայական հիմնական հատկանիշների հետ ունեն նաև ածականական կիրառություններ անվանվում են ածականական դերբայներ։ Հայերենում այսպիսի նշանակություն ունեն հարակատար, ապակատար, ենթակայական դերբայները։ Օրինակ՝ պատռած նամակ, վազող նապաստակ և այլն[2]։

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads