Դերենիկ Դանիելյան
հայ քանդակագործ From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Դերենիկ Մկրտչի Դանիելյան (մարտի 4, 1912[1], Քանաքեռ, Երևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - օգոստոսի 27, 1994, Երևան, Հայաստան), հայ քանդակագործ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1967)։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Դանիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Remove ads
Կենսագրություն
Սովորել է Մոսկվայի Պլեխանովի անվան պլանային ինստիտուտում։ 1940 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։
1950-ականներին նա 6 տարի ապրել և ստեղծագործել է Սոչիում, ուր հրավիրվել էր անելու Մաքսիմ Գորկու դիմաքանդակը[2]։
1969-1972 թվականների ընթացքում քանդակագործը մի քանի անգամ այցելում է Լատինական Ամերիկա։ Այնտեղ նա ստեղծել է Լատինամերիկյան զինվորական և պետական գործիչ, Ամերիկայի իսպանական գաղութների անկախության պայքարի ղեկավար Սիմոն Բոլիվարի կիսանդրին[2]։
Remove ads
Ստեղծագործություններ
Ստեղծագործել է մոնումենտալ-դեկորատիվ քանդակագործության, կիրառական արվեստի, հաստոցային դիմաքանդակի բնագավառներում։
Գործերից են՝
- «Ստանիսլավսկու դիմաքանդակ»
- «Արա Սարգսյանի դիմաքանդակը» (1947), արձանիկ, բրոնզ (Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան)
- «Ուսանողուհու դիմաքանդակ» (1962), թրծակավ, (Ջերմուկի պատկերասրահ (Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ))[3]
- «Արև, օդ և ջուր» (1962), դրվագված պղինձ, Բաքու
- «Նաիրուհին» (1968)
- «Մարինե» (1973)
- «Քարտաշի դիմաքանդակ» (1975)
- «Մեդեա Աբրահամյան»
- «Ռուբեն Ահարոնյանի դիմաքանդակը» (1975)
- «Հին Կասկադի ջրվեժի խճանկարը», ձեռագործ սալիկներ[2]
- Զարդաքանդակել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի 3 որմնամույթերի խոյակները
- «Ավետիք Իսահակյանի կիսանդրին»[2]
- «Ադամ ու Եվա»[2]
- «Սիմոն Բոլիվարի կիսանդրին»[2]
- «Կոմիտասի քանդակներ»[2]
- «Ռիգացի կնոջ դիմաքանդակը»[2]
- «Շիրազի դիմաքանդակը»[2]
Դեկորատիվ քանդակագործության մեջ զարգացրել է անիմալիստական ժանրը։
Remove ads
Թանգարան
2016 թ. քանդակագործի ընտանիքը վերանորոգել է Դանիելյանի արվեստանոցը՝ վերածելով այն ոչ ավանդական թանգարանի։ Թանգարանը տեղակայված է Երևանում՝ Կիևյան 24 հասցեում[2]։
Պատկերասրահ
- «Մարալ», գտնվում է Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիմաց
- Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի զարդաքանդակ
- Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի զարդաքանդակ
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads